Big Projects-ը երրորդ տարին անընդմեջ տեխնիկական սպասարկմամբ, տպագրական աշխատանքների համակարգմամբ, տաղավարների կառուցապատմամբ աջակցեց
DigiTec էքսպոյի կայացմանը։ Մեր ընկերությունն ապահովում է նաև ներքին գովազդային պլատֆորմներ՝ հեռուստացույցներից մինչև լեդ էկրաններ, ձայնային տեխնիկա։ Դրանից զատ ապահովում ենք նաև մասնակից ընկերություններին անհրաժեշտ նյութատեխնիկական համալրվածությունը։ Մենք կարևորում ենք կարևորագույն միջոցառումներին և ցուցահանդեսներին մեր մասնակցությունը, ամուր գործընկերային հարաբերությունները և աջակցում ցուցահանդեսների կազմակերպման ոլորտում դրական փոփոխություններին։