Արդեն երեք տարի շարունակ Big Projects-ն ապահովում է Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության՝ DigiTec ցուցահանդեսի անխափան տեխնիկական և կազմակերպչական ընթացքը։ Մեր երկարաժամկետ գործընկերությունը հիմնված է վստահության և մանրակրկիտ աշխատանքի վրա, ինչը թույլ է տալիս ցուցահանդեսին ամեն տարի հանդես գալ նոր որակով։

Այս տարի ևս Big Projects-ը պատասխանատու է եղել DigiTec 2025 ցուցահանդեսի տեխնիկական և օպերացիոն աշխատանքների իրականացման համար: Ընկերությունը համակարգել է ցուցահանդեսային տարածքի ամբողջական տեխնիկական կազմակերպումը՝ սկսած LED էկրանների և TV-ներից, տարբեր ընկերությունների համար ստենդերի նախագծումից ու կառուցումից, մինչև մետաղական կոնստրուկցիաների, ցուցանակների, ինչպես նաև դիզայնի և տպագրական լուծումների պատրաստում: Բացի հիմնական կառուցողական աշխատանքներից, Big Projects-ը ապահովել է անհրաժեշտ կահավորումը, տեղում լիարժեք մոնտաժը և օպերատիվ սպասարկումն ամբողջ միջոցառման ընթացքում, ներառյալ կայանատեղիի և մաքրության կազմակերպումը։

Մենք շարունակում ենք աջակցել DigiTec-ին՝ նպաստելով Հայաստանում տեխնոլոգիական ցուցահանդեսների ոլորտի կայուն զարգացմանը։
DigiTec 2025
Տեխնոլոգիական տարին սկսվում և ավարտվում է #DigiTec-ով։
🎉 Այս տարվա Դիջիթեքը հոբելյանական էր և անցկացվեց արդեն 20-րդ անգամ:
Տարվա շեշտադրումները՝ արհեստական բանականություն, ներդրումներ սթարթափներում, վենչուրային կապիտալ (VC), առաջանցիկ աճ (startup growth)։

🤩 Դիջիթեքում հետաքրքիր էր բոլորի համար՝ սկսած առաջին դասարանցիներից վերջացրած VC-ներով, հրեշտակ-ներդրողներով և «Յունիքորնների» հիմնադիրներով։
🚀 Դիջիթեքը ոչ միայն տեխնոլոգիական հայության ամանորն է, ոչ միայն Հայաստանի ամենամարդաշատ միջոցառումը, այլև համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա մեր երկրի տեղն էլ ավելի ընդգծելու ամենագործուն միջոցը։

DigiTec 2024-ը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ցուցահանդեսն էր, որը տեղի ունեցավ 2024 թվականի հոկտեմբերի 4-ից 6-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում։ Միջոցառումը համախմբեց ավելի քան 30,000 տեխնոլոգիական էնտուզիաստների, ներկայացնելով նորարարական լուծումներ և տեխնոլոգիական զարգացումներ։

Այս տարվա ցուցահանդեսի առանցքային նորամուծություններից էր DigiInvest համաժողովը, որը նվիրված էր թվայնացման, ֆինթեքի, ներդրումների և ֆինանսական գրագիտության թեմաներին։ Հոկտեմբերի 4-ից 6-ը տևած համաժողովի ընթացքում անցկացվեցին պանելային քննարկումներ, հիմնական ելույթներ և փորձագիտական զեկույցներ՝ անդրադառնալով Հայաստանի տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտների ապագային։