ԿԱՐԻԵՐԱ

Թիմի գլխավոր առաքելությունն է ստեղծել աճի համար բարենպաստ միջավայր:
Big Projects ընկերությունը զբաղվում է խոշոր ցուցահանդեսների կազմակերպմամբ՝ որպես մասնակից կամ գործընկեր ներգրավելով ամենախոշոր և միջազգային ընկերություններին և հանդիսանում է ոլորտի առաջատար ընկերություն: Ընկերության հեղինակային ցուցահանդեսներից են TOON EXPO Yerevan, TOON EXPO Moscow, Leasing Expo, Big Christmas Market, Mantashyants Global Expo և Homing Expo:

Big Projects-ի նպատակն է միջոցառումների կազմակերպման ոլորտում լինել որակի և ոճի թելադրող, կազմակերպել արդյունավետ և նպատակային ցուցահանդեսներ և փոխել ցուցահանդեսների նկատմամբ եղած բացասական ընկալումները՝ հիմնվելով միջազգային փորձի վրա:

Ընկերության արժեքներն են՝

  • հոգատարություն
  • բարեխղճություն
  • վստահություն
  • ճկունություն
  • թափանցիկություն
  • զարգացում/ աճ
Եթե ցանկանում եք ապագայում միանալ մեր թիմին՝ անկախ ընթացիկ բաց հաստիքների առկայությունից, կարող եք գրանցվել մեր տաղանդների բազայում։
Մենք պարբերաբար վերանայում ենք այս բազան՝ համապատասխան թեկնածուների որոնման և նոր աշխատակիցների ներգրավման գործընթացներում։
Դիմել
Big Projects ընկերությունը մշտապես փնտրում է նախաձեռնող, հաղորդակցվող և պատասխանատու անձանց՝ մեր միջոցառումների կազմակերպչական թիմերում ներգրավելու համար։

Գրանցվելով մեր կամավորների բազայում՝ Ձեր տվյալները կպահպանվեն մեզ մոտ, և համապատասխանության դեպքում կդիտարկվեք առաջիկա միջոցառումների համար։
Դիմել
Հարգելի՛ ուսանողներ,
Շնորհակալ ենք մեր կազմակերպությունում պրակտիկա անցնելու հնարավորությամբ հետաքրքրվելու համար։ Մեր թիմը բարձր է գնահատում երիտասարդ մասնագետների ներդրումը և պատրաստ է աջակցել ձեր մասնագիտական աճին:
Մենք պարբերաբար վերանայում ենք այս բազան՝ համապատասխան թեկնածուների ներգրավման գործընթացներում։
Դիմել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ