Մեր առաքելությունն է ստեղծել աճի համար բարենպաստ պայմաններ թիմակիցների, գործընկերների, բիզնեսների, տնտեսության, լավ գաղափարների, շրջապատի, երկրի համար
Big Projects-ը Հայաստանում մեծածավալ ցուցահանդեսների և բիզնես միջոցառումների կազմակերպման ոլորտի առաջատարներից է։ Մեր հիմնական առաքելությունն է ստեղծել աճի և զարգացման համար բարենպաստ միջավայր՝ ցուցահանդեսները դարձնելով բիզնեսների առաջխաղացման հիմնական գործիքներից մեկը։
Մենք մասնագիտացած ենք մասշտաբային ցուցահանդես-տոնավաճառների կազմակերպման մեջ, որոնք աչքի են ընկնում կազմակերպման բարձր որակով և ծավալով։ Հիմնադրվելով 2020 թվականին՝ մենք կարճ ժամանակահատվածում դարձել ենք որակի, ոճի և մոտեցումների թելադրողը ոլորտում։
Ընկերության ցուցահանդեսներն առանձնանում են իրենց կազմակերպչական որակով և ծավալներով: Big Projects-ի նպատակն է միջոցառումների կազմակերպման ոլորտում լինել որակի և ոճի թելադրող, կազմակերպել արդյունավետ և նպատակային ցուցահանդեսներ և փոխել ցուցահանդեսների նկատմամբ եղած բացասական ընկալումները՝ հիմնվելով միջազգային փորձի վրա:
Մեր կազմակերպած միջոցառումները դարձել են ոլորտի ճանաչված իրադարձություններ։
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐՆ ԵՆ
ԿԱՅԱՑԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
Big Projects ընկերությանն են պատկանում ընկերության հեղինակային 6 ցուցահանդեսները։ Յուրաքանչյուր տարի դրանց թիվն ավելանում է։ 2021-ից մինչ օրս ընկերության կողմից կազմակերպվել է 18 հեղինակային խոշոր ցուցահանդես։
Big Christmas Market with Coca-Cola 2025
Big Christmas Market -ը Հայաստանում կազմակերպվող ամենամեծ ամանորյա ցուցահանդես-տոնավաճառն է, որը կազմակերպվել է 5 անգամ՝ 2021, 2022, 2023, 2024 և 2025 թվականներին: