INNOPROM QAZAQSTAN 2023-ին Հայաստանի մասնակցությունը ևս ապահովեց Big Projects ընկերությունը՝ իր վրա վերցնելով տաղավարի կառուցապատման, գործընկերների սպասարկման և ողջ կազմակերպչական աշխատանքների բեռը։
INNOPROM-ը միջազգային արդյունաբերական ցուցահանդես է, որը տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերի 25-27-ը Աստանայում (Ղազախստան)։
Ցուցահանդեսի հիմնական թեման էր՝ «Կայուն արտադրություն. արդիականացման ռազմավարություններ»։
Միջոցառմանը Խոսնակներն էին․
- Ալիխան Սմայիլով, Ղազախստանի Հանրապետության վարչապետ
- Միխայիլ Միշուստին, Ռուսաստանի Դաշնության վարչապետ
- Ռոման Գոլովչենկո, Բելառուսի Հանրապետության վարչապետ
- Ակիլբեկ Ժապարով, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ
- Դենիս Մանտուրով, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ — արդյունաբերության և առևտրի նախարար
- Կանատ Շարլապաև, Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարար
- Կումար Աքսակալով, Ղազախստանի Հանրապետության Կոստանայի շրջանի ակիմ
- Ռուստամ Միննիխանով, Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության ղեկավար
- Ռայմբեկ Բատալով, «Ատամեկեն»-ի կառավարման խորհրդի նախագահ, կառավարման խորհրդի անդամ
- Կիրիլ Լիպա, «Տրանսմաշհոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն։