"Big Projects"-ը սկսում է ժամանակավոր թիմակիցների հայտագրում “Big Christmas Market with Coca Cola 2025-26” ցուցահանդեսի շրջանակում։
Ժամանակավոր թիմակիցների գործառույթը՝
Օժանդակել թիմին ցուցահանդեսի ընթացքում տարբեր գործառույթներով (այցելուների գրանցում, ուղղորդում և այլ ադմինիստրատիվ աշխատանքներ)։
📌 Ի՞նչ է Ձեզ տալու մասնակցությունը․
• Պրակտիկ փորձառություն
• Հավես և դինամիկ թիմի հետ աշխատելու հնարավորություն
🗓 Ծրագիրը լինելու է 5 օր՝
Դեկտեմբերի 17, 18, 19, 20, 21 ժամը՝ 12։00 - 23։00
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ՕՐԵՐԻՆ և ԺԱՄԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է։
📍 Իրականացման վայր․
Մերիդիան էքսպո կենտրոն (Ոսկերիչների 1)
📌 Ծրագրին կարող են դիմել միայն 16 տարին լրացած անձինք։
📅 Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է Նոյեմբերի 21-ը։
📢 Հավաքագրման ընթացքից կախված՝ հնարավոր է հայտագրումը ավելի շուտ փակվի։
📞 Առաջին փուլը հաջողությամբ անցած մասնակիցների հետ կապ կհաստատվի մինչև Նոյեմբերի 30-ը։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ միջոցառումների տևողությունը միջինում կազմում է առնվազն 8 ժամ, և ակնկալվում է ամբողջական մասնակցություն։
Եթե պատրաստ չեք մասնակցել ամբողջ ժամանակահատվածում, Ձեր հայտը տվյալ դեպքում պարզապես չի դիտարկվի։