Պահեստապետ | Պահեստի պատասխանատու
Big Projects-ը Հայաստանում մեծածավալ ցուցահանդեսների և բիզնես միջոցառումների կազմակերպման ոլորտի առաջատարներից է։ Մեր հիմնական առաքելությունն է ստեղծել աճի և զարգացման համար բարենպաստ միջավայր՝ ցուցահանդեսները դարձնելով բիզնեսների առաջխաղացման հիմնական գործիքներից մեկը։

Պահեստապետը պատասխանատու է պահեստային գործընթացների կազմակերպման, ապրանքների հաշվառման և օնլայն գույքացանկի մշտական թարմացման համար՝ ապահովելով ընկերության նյութատեխնիկական հոսքերի ճշգրտությունն ու վերահսկելիությունը։

-Աշխատանքային օրեր՝ հիմնականում երկուշաբթիից ուրբաթ, ամսական 2-3 օր նաև շաբաթ օրերին
-Աշխատանքային գրաֆիկ՝ 09:00-18:00 կամ 10:00-19:00 (միջոցառումների շրջանում գրաֆիկը և ժամերը կարող են փոփոխվել և լինել ավելի երկար)
-Ամսական աշխատանքային ժամեր՝ 190 ժամ
-Ավել աշխատելու դեպքում տրամադրվում են լրավճարներ
-Տրվում է 21 արձակուրդային օր
-Աշխատավարձ՝ 200,000-250,000 դրամ

Պահեստապետի հիմնական պարտականություններ

-Կազմակերպել և վերահսկել պահեստի աշխատանքը՝ ապահովելով ապրանքների ճիշտ և ժամանակին մուտքագրումն ու ելքագրումը։
-Իրականացնել ապրանքների ընդունում, պահեստավորում, հաշվառում և արտահանում սահմանված կարգով։
-Վարել օնլայն Excel փաստաթուղթ, մշտապես թարմացնելով պահեստի տվյալ պահին առկա գույքացանկը։
-Կազմել և պարբերաբար թարմացնել պակաս ապրանքների ցուցակը և բացել գնման հայտեր՝ համալրման համար։
-Ապրանքների դուրսգրումն իրականացնել հանձման-ընդունման ակտերով՝ հետևելով վերադարձի ժամկետներին։
-Կազմակերպել ապրանքների դասավորվածությունը պահեստում՝ ըստ տեսակի և պիտանելիության ժամկետի։
-Կատարել պարբերական գույքագրում և ներկայացնել հաշվետվություններ տնօրինությանը։
-Վերահսկել պահեստի մաքրությունն ու անվտանգության պայմանները։
-Համագործակցել գնումների և ֆինանսական բաժինների հետ՝ ապահովելով արդյունավետ պահեստային կառավարում։
-Պահպանել և տրամադրել ամսական հաշվետվություններ կատարված աշխատանքների և նյութատեխնիկական ծախսերի վերաբերյալ։

Պահանջներ

-Պահեստի կառավարման, գնումների և/կամ մատակարարման ոլորտում աշխատանքային փորձ
-MS Word և Excel ծրագրերի իմացություն
-Սթրեսային պայմաններում արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ
-Ուշադրություն մանրուքներին
-Պատասխանատվություն և ճշտապահություն
-Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը՝ hrm.bigprojects@gmail.com էլ․ հասցեին։