Big Projects-ը MedMeet 2024–2025-ի համար ապահովել է միջոցառման ամբողջական տեխնիկական և կազմակերպչական աշխատանքները, մասնավորապես՝
- Տաղավարների նախագծման, կառուցապատման, մոնտաժման և ապամոնտաժման ամբողջական իրականացումը,
- Մասնակից կազմակերպությունների նյութատեխնիկական համալրումը՝ անհրաժեշտ գույքով, տեխնիկայով և ենթակառուցվածքային լուծումներով,
- Արտաքին և ներքին բրենդավորման, ինչպես նաև տպագրական աշխատանքների համակարգումն ու իրականացումը,
- Տարածքի ամբողջական օպերատիվ կառավարումն ու ընթացիկ գործընթացների համակարգված վերահսկումը՝ հստակ ժամանակացույցերի պահպանմամբ,
- Տեխնիկական ինտեգրացիան և սպասարկումը, ներառյալ՝ LED էկրանների, լուսավորության և էլեկտրամատակարարման համակարգերի անխափան գործունեությունը, ինչպես նաև ցուցահանդեսային կառույցների ինժեներական անվտանգության միջազգային չափանիշների պահպանումը։
Big Projects-ը շարունակաբար ներդնում է իր փորձը, տեխնիկական ներուժը և կազմակերպչական կարողությունները՝ ձևավորելով այնպիսի միջավայր, որտեղ ցուցահանդեսները դառնում են ոչ միայն մասնագիտական հանդիպման վայր, այլ նաև նորարարությունների, համագործակցության և զարգացման հարթակ։ Մեր նպատակը նույնն է բոլոր նախագծերում՝ ստեղծել ժամանակակից և վստահելի ցուցահանդեսային ենթակառուցվածք, որը նպաստում է ոլորտների աճին և Հայաստանի միջազգային ներկայացվածության ամրապնդմանը։
Մենք շարունակելու ենք գործել այս սկզբունքներով՝ ապահովելով այն մակարդակը, որը Big Projects-ին դարձնում է խոշոր միջոցառումների կազմակերպման ոլորտում վստահելի գործընկեր։