2024 թվականի հոկտեմբերի 11-12-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած Healthcare Expo 2024 միջոցառումը ևս մեկ անգամ վկայեց Big Projects-ի տեխնիկական և ենթակառուցվածքային առավելությունների մասին։
Այդ ցուցահանդեսում մեր թիմը իրականացրեց՝
- տաղավարների նախագծում և ամբողջական կառուցապատում,
- վարձակալական գույքի տրամադրում և տեղադրում,
- ամբողջ տարածքի տեխնիկական սպասարկում,
- կազմակերպչական համակարգում և վերահսկողություն։
HealthCare Expo 2025-ում առավել մեծածավալ հարթակն ամբողջությամբ հիմնված է Big Projects-ի կողմից ապահովվող ենթակառուցվածքի վրա․
Big Projects-ը իրականացնելու է․
- ցուցահանդեսի ամբողջական կառուցապատումը՝ A–Z ձևաչափով,
- տաղավարների նախագծում և կառուցում,
- տեխնիկական գույքի և սարքավորումների տրամադրում,
- բրենդավորման և տպագրական ամբողջական համակարգումը,
- էլեկտրամատակարարման, լուսավորության, LED համակարգերի անխափան գործարկումը,
- անվտանգության նորմերի վերահսկում և ինժեներական ստանդարտների պահպանում,
- տարածքի օպերատիվ կառավարում, վերահսկում և գործընթացների համակարգում։
Big Projects-ի համար ցուցահանդեսի յուրաքանչյուր բաղադրիչ՝ սկսած միավոր վահանակից մինչև ամբողջական ինժեներական համակարգ, իրականացվում է մեկ միասնական նպատակով․ ձևավորել միջազգային չափանիշներին համապատասխանող հարթակ, որը լիարժեք արտացոլում է Հայաստանի մասնագիտական ներուժը և բարձր կազմակերպչական մակարդակը։