Այս տարի Big Projects-ը տեխնիկական և օպերացիոն սպասարկում իրականացրեց Կենտրոնական բանկի կողմից մեզ պատվիրակած FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS ֆորումում: Big Projects-ը համակարգեց տարածքի ամբողջական տեխնիկական կազմակերպումը՝ LED էկրաններից մինչև ստենդերի կառուցում, ցուցանակներ ու մետաղական կոնստրուկցիաներ։ Ապահովեցինք անհրաժեշտ կահավորումը, դիզայնի և տպագրական լուծումների պատրաստումը, տեղում լիարժեք մոնտաժը, սպասարկումը, ինչպես նաև կայանատեղիի ու մաքրության կազմակերպումը։
Մենք կարևորում ենք այն միջավայրը, որտեղ մասնագետները կարողանում են կենտրոնանալ բովանդակության, քննարկումների ու համագործակցության վրա՝ առանց կազմակերպչական շեղումների։ Այդ իսկ պատճառով մեր թիմի համար առաջնային է վստահությունը, երկարաժամկետ գործընկերությունը և ցուցահանդեսային ոլորտում կայուն փոփոխությունների աջակցումը։