📍 Մերիդիան ցուցահանդեսային կենտրոն

Big Projects-ը, որպես ցուցահանդեսների և բիզնես միջոցառումների կազմակերպման փորձառու ընկերություն, ապահովել է  MedMeet 2024 միջոցառման տեխնիկական հագեցվածությունը, տրամադրելով գույք և տեխնիկա, իրականացրել տաղավարների կառուցապատում, բաններային տպագրություններ և մոնտաժում։ Big Projects-ը մասշտաբային ցուցահանդեսների կազմակերպումից զատ մասնագիտացած է խոշոր ցուցահանդեսների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման և սպասարկման ոլորտում՝ ապահովելով բարձրորակ ծառայություններ և արդյունավետ ներկայացվածություն։

Նոյեմբերի 16-17ը Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ առողջապահական ամենամասշտաբային միջոցառումը՝ MedMeet 2024: MedMeet 2024-ը միջազգային բժշկական համաժողով էր, որը մեկտեղել էր ոլորտի առաջատար մասնագետներին, ընկերություններին և նորարար տեխնոլոգիաները․ ժշկական կենտրոններից մինչև առողջապահական ծառայություններ տրամադրող ՏՏ ընկերություններ։
Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել տարածաշրջանային, իսկ հետագայում նաև միջազգային առողջապահական հարթակ, որտեղ յուրաքանչյուր տարի կներկայացվեն առողջապահական ձեռքբերումներն ու նորարարությունները։

Մեկ հարկի տակ էին հավաքվել 103 գործընկեր, շուրջ 2000 բժիշկ և 10,000+ այցելու։ Ցուցահանդեսին մասնակցում էին ընկերություններ Իրանից, Վրաստանից և Ռուսաստանից։