📍 Աստանա - Ղազախստան

INNOPROM QAZAQSTAN 2023-ին Հայաստանի մասնակցությունը ևս ապահովեց Big Projects ընկերությունը՝ իր վրա վերցնելով տաղավարի կառուցապատման, գործընկերների սպասարկման և ողջ կազմակերպչական աշխատանքների բեռը։ 

 

INNOPROM-ը միջազգային արդյունաբերական ցուցահանդես է, որը տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերի 25-27-ը Աստանայում (Ղազախստան)։

 

Ցուցահանդեսի հիմնական թեման էր՝ «Կայուն արտադրություն. արդիականացման ռազմավարություններ»։
 Միջոցառմանը Խոսնակներն էին․

  • Ալիխան Սմայիլով, Ղազախստանի Հանրապետության վարչապետ

  • Միխայիլ Միշուստին, Ռուսաստանի Դաշնության վարչապետ

  • Ռոման Գոլովչենկո, Բելառուսի Հանրապետության վարչապետ

  • Ակիլբեկ Ժապարով, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ

  • Դենիս Մանտուրով, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ — արդյունաբերության և առևտրի նախարար

  • Կանատ Շարլապաև, Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարար

  • Կումար Աքսակալով, Ղազախստանի Հանրապետության Կոստանայի շրջանի ակիմ

  • Ռուստամ Միննիխանով, Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության ղեկավար

  • Ռայմբեկ Բատալով, «Ատամեկեն»-ի կառավարման խորհրդի նախագահ, կառավարման խորհրդի անդամ

  • Կիրիլ Լիպա, «Տրանսմաշհոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն։

 

Մասնակիցների քանակը. Ցուցահանդեսին մասնակցեց ռեկորդային թվով՝ 700 մասնակից և 400 հյուր, ինչը վերջին 13 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 35 միջազգային պատվիրակություններ մասնակցեցին միջոցառմանը։

 

Ցուցահանդեսի հիմնական ուղղությունները ներառում էին՝

  • Մետաղամշակման տեխնոլոգիաներ

  • Թվային արտադրություն

  • Տրանսպորտային ինժեներիա

  • Քաղաքների տեխնոլոգիաներ

  • Արդյունաբերական տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Էներգետիկ տեխնոլոգիաներ

  • Նոր նյութեր

  • Բաղադրիչների արտադրություն

  • Բժշկական սարքավորումներ

  • Ավտոմատացում և ռոբոտաշինություն