Big Projects-ը երկրորդ տարին անընդմեջ տեխնիկական սպասարկմամբ, տպագրական աշխատանքների համակարգմամբ, տաղավարների կառուցապատմամբ աջակցեց DigiTec էքսպոյի կայացմանը։ Մենք կարևորում ենք կարևորագույն միջոցառումներին և ցուցահանդեսներին մեր մասնակցությունը, ամուր գործընկերային հարաբերությունները և աջակցում ցուցահանդեսների կազմակերպման ոլորտում դրական փոփոխություններին։
DigiTec 2024-ը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ցուցահանդեսն էր, որը տեղի ունեցավ 2024 թվականի հոկտեմբերի 4-ից 6-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում։ Միջոցառումը համախմբեց ավելի քան 30,000 տեխնոլոգիական էնտուզիաստների, ներկայացնելով նորարարական լուծումներ և տեխնոլոգիական զարգացումներ։
Այս տարվա ցուցահանդեսի առանցքային նորամուծություններից էր DigiInvest համաժողովը, որը նվիրված էր թվայնացման, ֆինթեքի, ներդրումների և ֆինանսական գրագիտության թեմաներին։ Հոկտեմբերի 4-ից 6-ը տևած համաժողովի ընթացքում անցկացվեցին պանելային քննարկումներ, հիմնական ելույթներ և փորձագիտական զեկույցներ՝ անդրադառնալով Հայաստանի տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտների ապագային։