ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բիգ Փրոջեքթս ընկերությունը կազմակերպում է լայնամասշտաբ ցուցահանդեսներ՝ ներգրավելով միջազգային խոշոր ընկերություններին: Մեր նպատակն է ստեղծել որակի և ոճի բարձր չափանիշ ունեցող միջոցառումներ՝ հիմնվելով միջազգային փորձի վրա:

Եթե կարևորում եք մանրուքները, դետալների նկատմամբ խիստ ուշադրություն ունեք և պատրաստ եք աճել ու զարգանալ մեր թիմում, ապա ուրախ ենք հայտարարելու հետաքրքիր հնարավորության մասին՝ միանալու մեր թիմին որպես Տպագրական աշխատանքների համակարգող։ 

 

Պարտականություններ

  • Տպագրական ֆայլերի ստուգում (տեքստի տառաչափի և տառատեսակի ճշգրտություն, ֆայլի չափերի և որակի համապատասխանություն

  • QR-ների առկայության դեպքում կիրառելիության ստուգում

  • Տպարանների հետ մշտական կապի ապահովում՝ կատարվող աշխատանքների ընթացքի և սահմանված ժամկետների պահպանման վերահսկողության համար

  • Գնային հարցումներ ուղարկել տպարաններին՝ գնառաջարկներ և նմուշներ ստանալու նպատակով

  • Պարբերական հաշվետվությունների պատրաստում՝ տպագրության ընթացքի վերաբերյալ

  • Տպագրական ծավալների նախնական հաշվարկ՝ ընթացիկ և առաջիկա տպագրական պահանջներին համապատասխան


Պահանջվող հմտություններ

  • Ուշադրություն մանրուքերի հանդեպ

  • Սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն

  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն

  • Adobe Illustrator, CorelDRAW, և Microsoft Excel ծրագրերի իմացություն

  • Տրամաբանական մտածողություն և խնդիրների լուծման պրոակտիվ մոտեցում

  • Սթրեսակայունություն և մի քանի առաջադրանք միաժամանակ իրականացնելու ունակություն

  • Մաթեմատիկական պարզ հաշվարկներ անելու կարողություն


Բենեֆիթներ

  • Կատարողականի հիման վրա բոնուսներ

  • 4 վճարովի հանգստյան օր

  • Թիմային և գործնական ճանապարհորդություններ

  • Մասնագիտական ուսուցման, լեզուների և ֆիթնես դասընթացների սուբսիդավորում

     

     

Աշխատավարձը՝ 120․000-150․000 դրամ
Աշխատանքային ժամեր։ 9։00 - 18։00