Leasing EXPO-ն տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայատանում, որը կազմակերպվել է արդեն 2 անգամ՝ 2023 և 2024 թվականներին:
Ցուցահանդեսի հիմնական նպատակը լիզինգ ֆինանսական գործիքի մասին լուսավորչական աշխատանքն է և ավելի հասկանալի և կիրառելի դարձնելն է բիզնեսի համար:
Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվում են նաև հատուկ սեմինար-հանդիպումներ, քննարկումներ՝ ոլորտի էքսպերտների հետ՝ շուկայի խնդիրները կամ տենդենցները վերհանելու և կանխատեսելու համար:
Leasing EXPO-ն կազմակերպպվում է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի հետ համատեղ:
Ցուցահանդեսը տալիս է հնարավորություն․
● ունենալու փաթեթային լուծումներ բիզնեսի զարգացման համար
● ձեռք բերել սարքավորումներ՝ լիզինգի հատուկ առաջարկներով
● ստանալ անվճար խորհրդատվություն պետության կողմից սուբսիդավորվող պետական աջակցության ծրագրերի և այլ ծրագրերի վերաբերյալ
● ծանոթանալ տեխնիկական նորարարություններին
● ծանոթանալ լիզինգի առանձնահատկություններին և բիզնեսում արդյունավետ կիրառմանը
● ստանալ անվճար խորհրդատվություն ՝ գույքի ձեռքբերման ռիսկը նվազագույնի հասցնելու վերաբերյալ
● ունենալ հատուկ առաջարկներ մատակարարներից
Leasing EXPO 2023-ը ունեցել է 15.000+ այցելու, իսկ Leasing EXPO 2024-ը՝ 11.000+ այցելու։
Leasing EXPO 2025-ը տեղի է ունենալու՝
🗓️ Մարտի 28, 29, 30
🕚 11:00-20:00
📍 Մերիդիան ցուցահանդեսային կենտրոն (Ոսկերիչների 1)
Մուտքն անվճար է, սակայն պարտադիր գրանցումով:
Կազմակերպիչ՝ Big Projects