Խիստ կարևոր է ձեր մասնակցության ձևաչափը:
Եթե որոշել եք ունենալ տաղավարային մասնակցություն, ապա ուշադրություն դարձրեք առաջին հերթին ձեր տաղավարի տեղադիրքին և քառակուսուն, չափսին: Կախված ցուցահանդեսի անցկացման վայրից փորձեք ընտրել տեղադիրք, որը հնարավորինս աչքի ընկնող և հարմար կլինի տարբեր կողմից տեսանելիության և հասանելիության տեսանկյունից: Իսկ տաղավարի քառակուսու հետ կապված որոշումը կայացնելիս վստահ եղեք, որ պատկերացնում եք ինչ եք անելու այդ տարածքում։
Դե իսկ տաղավարների հիմնական տեսակները 4-ն են՝
- Ուղղահայաց ստենդներ՝ դասավորված է մյուս ստենդների հետ՝ կողք կողքի, մի շարքում։ Ունի մեկ՝ դիմային մուտք
- Անկյունային ստենդներ՝ մուտքի համար բաց են երկու կողմերից
- «Թերակղզի» ստենդներ՝ մուտքի համար բաց են երեք կողմերից
- «Կղզի» ստենդներ՝ մուտքի համար ստենդը բաց է բոլոր կողմերից:
Անպայման կարևոր է հաշվի առնել տաղավարի ֆունկցիոնալությունը և մեր՝ արդեն նախապես սահմանված նպատակների տեսանկյունից, արդյունավետ լինելը և այդ նպատակներին սպասարկելը: Կարևոր է, որ հստակ պատկերացնեք, թե ձեր տաղավարի այցելուն ինչ ճանապարհ է անցնելու՝ մուտքից մինչև ելք:
Իսկ առհասարակ միշտ ազատ զգացեք ցուցահանդեսների շրջանակներում անել այնպիսի ստենդներ կամ տաղավարներ, որոնք դուրս կլինեն մեզ հայտնի ձևաչափերից և կզարմացնեն բոլորիս:
Հ.գ կարևոր է հետևել ցուցահանդեսի կազմակերպչի կողմից տրված կառուցապատման կանոնակարգերին ևս։