📆 05.05.2024

Այսօր կպատմենք այն մասին, թե ինչպես պետք է աշխատի որևէ ցուցահանդեսի մասնակցող ընկերության թիմը ցուցահանդեսի կազմակերպիչ թիմի հետ, որպեսզի համագործակցությունը լինի հնարավորինս արդյունավետ:

 

  1. Ձեր թիմում շատ հստակ պետք է լինի, թե ով կամ ովքեր են պատասխանատու ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների համար:

  2. Հիմնական հաղորդակցությունը ցուցահանդեսի կազմակերպիչ թիմի հետ շատ ցանկալի է, որ տանի մեկ հիմնական անձ, որպեսզի հնարավորինս խուսափենք շփոթություններից, իհարկե, լավագույն դեպքում այդ մեկ անձի հետևում պետք է կանգնած լինի 3-4 հոգուց բաղկացած թիմ:

  3. Կարևոր է նաև, որ ցուցահանդեսի կազմակերպիչ թիմից ևս ձեզ հետ շփվի կոնկրետ անձ, որը պատասխանատու է ձեր ընկերության հետ կապված բոլոր հարցերում:

  4. Ձեր թիմը պետք է կազմակերպի ողջ աշխատանքը՝ ելնելով ձեր կողմից մասնակցության համար նախապես սահմանված նպատակներից: Սա նշանակում է, որ ձեր թիմը պետք է կազմակերպիչ թիմից ստանա մասնակցության հետ կապված յուրաքանչյուր դետալի մասին մանրակրկիտ հաշվետվություն և ինֆորմացիա: Անգամ եթե կազմակերպիչ թիմը չի նախաձեռնում այդ ինֆորմացիայի փոխանցումը, ձեր թիմը պետք է լինի պահանջատեր և հետևողական:

  5. Կարևոր է և շատ ցանկալի, որ ձեր՝ ցուցահանդեսի մասնակցությունը կազմակերպող թիմում, բացի մարքեթինգ մենեջերներից ներգրավված լինեն՝ նախագծի ղեկավար, գրաֆիկ դիզայներ, content creator կամ smm մասնագետ, հանրային կապերի մասնագետ, կախված հիմնական նպատակից նաև վաճառքի մենեջերներ:

  6. Թիմը պետք է ունենա հստակ ժամանակացույց և պլանավորում, ու կազամակերպի ինչպես մինչև ցուցահանդեսի բուն օրերը ընկերության ցուցահանդեսի մասնակցության գովազդային հաղորդակցությունները, այնպես էլ բուն օրերին և հաջորդող շաբաթիներին սպասվող հաղորդակցությունները:

  7. Թիմը պետք է պատրաստ լինի աշխատել ոչ ստանդարտ գրաֆիկով, քանի որ հատկապես ցուցահանդեսային բուն օրերը կարող են լինել ոչ աշխատանքային օրերին կամ ներառել ոչ աշխատանքային ժամեր: Իհարկե, թիմն այս աշխատանքների համար պետք է նաև համապատասխան փոխհատուցումներ ստանա: