Կարևոր է նախապես շատ հստակ սահմանել մասնակցության նպատակը կամ նպատակները
Դրանք շատ տարբեր կարող ենք լինել, բայց չլինել չեն կարող
Որոշ նպատակների օրինակներ՝
- ներգրավել նոր հաճախորդներ կամ գործընկերներ՝ ձեր սովորական միջավայրից դուրս ներկայանալու շնորհիվ
- ստեղծել երկարաժամկետ հարաբերություններ ներկա և ապագա հաճախորդների/գործընկերների հետ՝ ցուցահանդեսը որպես հանդիպման վայր օգտագործելով
- հաջողությամբ և նորովի ներկայացնել ձեր ընկերությունը ոլորտի այլ ներկայացուցիչների կողքին և բարելավել ընկերության իմիջը, տեղ հասցնել նոր ասելիքը
- թեստավորել կամ փորձարկել պրոդուկտը կամ ծառայությունը՝ մինչև հիմնական շուկա մտնել պոտենցիալ հաճախորդների շրջանակում (փաթեթավորումից մինչև պրոդուկտի արժեք)
- գրավել բոլորի ուշադրությունը (ձեր թիրախային լսարանի, մեդիայի) անսովոր և օրիգինալ մասնակցությամբ և առաջարկներով՝ օգտագործելով ցուցահանդեսը որպես առիթ
և այլն:
Հիշեք, պետք չէ մասնակցել ցուցահանդեսի, պարզապես մասնակցության համար:
Սա շատ ռեսուրսատար գործիք կարող է լինել ձեր բիզնեսի առաջխաղացման համար, եթե չկան հստակ սահմանված և չափելի նպատակներ, իսկ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՕՐԵՐԻՆ ԳՐԱՆՑՎՈՂ ՎԱՃԱՌՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵՔ ՈՐՊԵՍ ՀԱՃԵԼԻ ԲՈՆՈՒՍՆԵՐ։