Հայաստանում շատ ընկերությունների ղեկավարներ ունեն մոլորություն, որ ցուցահանդեսի մասնակցելիս կարող են պարզապես ներգրավել ժամանակավոր աշխատակիցներ, որոնք ցուցահանդեսի բուն օրերին կարող են գտնվել տվյալ ընկերությանը ներկայացնող տաղավարում և պարզապես ժպտալ այցելուներին: Արդյունքում որևէ օգուտ չունենալով՝ դժգոհում են ցուցահանդեսից:
Բաաաայց... եկեք սկսենք ամենաՍԿԶԲԻՑ...
Բիզնեսի համար ցուցահանդեսը սկսվում է ցուցահանդեսի մասնակցության որոշման հաջորդ վայրկյանից, սա նշանակում է, որ հենց նույն օրը դուք արդեն պետք է որոշեք, թե ով կամ ովքեր են ձեր թիմից պատասխանատու լինելու ցուցահանդեսի համար:
Կարևոր է, որ ամենաուժեղ և կոմպետենտ թիմակիցները լինեն ցուցահանդեսի համար պատասխանատու թիմի մեջ և սերտորեն ու ակտիվ համագործակցեն ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերության թիմի հետ:
Միանալու պահից մինչև բուն ցուցահանդեսային օրերը ձեր թիմը պետք է ունենա բավարար ժամանակ՝ դետալային և մանրակրկիտ պատրաստվելու:
Թիմում պետք է ներգրավված լինեն ինչպես ընկերության մարքեթինգի թիմի անդամները, այնպես էլ ձեր մասնակցության նպատակից կախված այլ թիմակիցներ (օրինակ ՄՌԿ բաժինը, վաճառքի բաժինը ր այլն):
Կարևոր է, որ բոլոր թիմակիցները իմանան, թե որն է ընկերության՝ ցուցահանդեսին մասնակցելու նպատակը և որոնք են ընդհանուր անելիքները՝ թե՛ մինչև ցուցահանդեսը, թե՛ բուն օրերին, թե՛ ցուցահանդեսից հետո:
Ամենակարևոր և որոշիչ շրջանը մինչցուցահանդեսային շրջանն է, երբ ցուցահանդեսին մասնակից ընկերության թիմակիցները շփվում են կզմակերպիչ ընկերության թիմի հետ: Հենց այստեղ են լինում այնպիսի բացթողումներ, որոնք բացահայտվում են բուն ցուցահանդեսային օրերին, երբ շատ բաներ շտկելու համար գրեթե ժամանակ չի լինում...