Ք․ Երևան, Աբովյան 48 +374 43 004001 bigprojectsarmenia@gmail.com

Համաշխարհային ցուցահանդես

1 Հունվարի, 2021 Narine Gevorgyan Comments Off

Համաշխարհային ցուցահանդեսը միջազգային ցուցահանդես է, որը համարվում է ինդուստրացման խորհրդանիշ, ինչպես նաեւ բաց հարթակ է հանդիսանում տեխնիկական եւ տեխնոլոգիական նվաճումների ցուցադրման համար։ 1928 թվականին «Միջազգային Ցուցահանդեսների վերաբերյալ կոնվենցիա»-ի ստորագրման պահից սկսած Ցուցահանդեսների Միջազգային Բյուրոն (BIE,
Bureau International des Expositions) կարգավորող մարմին է հանդիսանում երեք տիպի ցուցահանդեսների անցկացման գործում՝ ունիվերսալ, միջազգային եւ մասնագիտացված։ Տվյալ ցուցահանդեսները տեւում են 3-6 ամիս։ Միջազգային ցուցահանդեսների անցկացման ավանդույթը ծագել է ֆրանսիական ազգային ցուցահանդեսների լույսի ներքո, որոնց գագաթնակետը դարձել է 1844 թվականի Միջազգային ցուցահանդեսը։
Առաջին համաշխարհային ցուցահանդեսը անցկացվել է Լոնդոնի Հայդ պարկում՝ արքայազն Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթայացու նախաձեռնությամբ։ Ցուցահանդեսի գլխավոր տեսարժան վայրը Բյուրեղապակյա պալատն էր, որը մետաղից եւ ապակուց հիմնադրվել է Ջոզեֆ Պաքստոնի կողմից։ Ներկա դրությամբ գոյություն ունեն ցուցահանդեսների երկու հիմնական
տեսակ՝ գրանցված եւ ճանաչված։ Գրանցված ցուցահանդեսներն ըստ մասշտաբի ամենախոշոր միջոցառումներն են։
Նախկինում գրանցված ցուցահանդեսները կոչվում էին «Ունիվերսալ Ցուցահանդեսներ»։ Այս տիպի ցուցահանդեսները անցկացվում են ամեն 5 տարին մեկ։
Ճանաչված ցուցահանդեսներն ավելի փոքր են իրենց չափսերով եւ արժողությամբ, եւ ավելի կարճ են իրենց տեւողությամբ (3 շաբաթից մինչեւ 3 ամիս)։ Մասնակիցների ծախսերը ավելի քիչ են, քանի որ նրանք կազմակերպչից կարող են վարձել արդեն կառուցված ցուցասրահը։ Այնուհետեւ նրանք հնարավորություն
ունեն օբյեկտի արտաքին մասից ավելացնել իրենց սեփական գույները, դիզայնը եւ այլն, եւ լցնել այն արտադրանքով։