Մեր ընկերության նպատակն է միջոցառումների կազմակերպման ոլորտում լինել որակի և ոճի թելադրող, բիզնեսների համար կազմակերպել արդյունավետ և նպատակային ցուցահանդես-տոնավաճառներ։
Copyright © all rights reserved, powered by SourceCode .
Դեկտեմբերի 22-26-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարվա ամեախոշոր, ամենամեծ ու մասշտաբային ամանորյա իրադարձությունը՝ «Big Christmas market with Coca-Cola»-ն, որը տալիս է բացառիկ հնարավորություն ձեռք բերելու ամանորյա սեղանի համար ամեն ինչ՝ գործարանային արժեքներով: Ինչպես նաև ձեռք բերել նվերներ՝ բոլոր հարազատների համար՝ հատուկ առաջարկներով և մեծ զեղչերով: Ներկայացված են լինելու ավելի քան 360 ընկերություններ: Իսկ ամանորյա տոնական ժամանցն ապահովված է, քանի որ Սանտա Կլաուսն իր ամենամեծ տանը սպասելու է ձեզ և ձեր փոքրիկերին: Մեգա և Սպրինտ խաղարկություններ՝ արժեքավոր բազմաթիվ նվերներ, կինոդիտումներ և ամանորյա թեմատիկ միջոցառումներ: Այս ամենը հնարավոր է միմիայն Big Christmas Market with Coca-Cola ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում: Ֆիքսենք օրերը՝ դեկտեմբերի 22-26, ժամը 11:00-ից, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մուտքն ազատ է իսկ Հանրապետության հրապարակից յուրաքանչյուր ժամը մեկ դեպի համալիր են շարժվելու անվճար ավտոբուսներ: Սիրով սպասում ենք բոլորիդ: Միջոցառման գլխավոր հովանավորն է ArLeAM.com ընկերությունը, գլխավոր գործընկերն է Galaxy Group-ը:
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id est laborum.
Ցուցահանդեսներ. պատմական փոքրիկ ակնարկ
Ցուցահանդեսը, ամենաընդհանուր իմաստով, իրերի կազմակերպված և որոշակի հստակ նպատակով ներկայացումն է նախապես որոշված միջավայում՝ նախապես ընտրված թիրախի համար: Ցուցահանդեսներն ավանդաբար տեղի են ունենում մշակութային կամ կրթական միջավայրում, ինչպիսիք են թանգարանը, արվեստի պատկերասրահը, այգին, գրադարանը, ցուցասրահը և այլն, սակայն կոմերցիոն և տնտեսական ցուցահանդեսներն ինչպիսիք են օրինակ համաշխարհային տոնավաճառներն արդեն դարեր շարունակ ամրապնդել են իրենց դիրքերը և գնալով տարածվում են և հաստատվում շատ երկրներում: Բոլոր ոլորտները կարող են օգտագործել և օգատգործում են ցուցահանդեսային ձևաչափը որպես հասարակության, հետաքրքրվածների կամ պոտենցիալ գործընկերներ (հաճախորդների, լսարանի) հետ շփման գործիք: Ցուցահանդեսները միշտ սահմանված են որոշակի ժամկետների մեջ և սովորաբար նախատեսվում են բացվել և փակվել որոշակի ամսաթվերի: Ցուցահանդեսի անցկացման վայրը ևս նախապես ֆիքսվում է, սակայն կան նաև շրջիկ ցուցահանդեսներ, որոնք որոշակի ժամկետներում փոփոխում են իրենց անցկացման վայրը: Օրինակ կան ցուցահանդեսներ, որոնցում ցուցադրվում են Ժամանակավոր ցուցանմուշներ, որոնք հաստատությունից հաստատություն են տեղափոխվում և համարվում են ճամփորդող ցուցանմուշներ: Չնայած ցուցահանդեսները կաորող են թվալ սովորական իրադարձություններ՝ ցուցահանդեսի հայեցակարգը բավականին լայն է և ներառում է բազմաթիվ փոփոխականներ: Ցուցահանդեսի որպես գործիքի կիրառման դաշտը շատ լայն է: Ցուցահանդես է համարվում ինչպես Համաշխարհային մեծ տոնավաճառը, այնպես էլ մեկ արվեստագետի անհատական ցուցադրությունները կամ ընդամենը մեկ ապրանքանիշի ցուցադրությունը:
Ցուցահանդեսների կազմակերպումն ու անցկացումը պահանջում է անհատական աշխատանք ցուցահանդեսին ներկայացվող բոլոր մասնակիցների (ապրանքատեսակների, ցուցադրվող նմուշների, կազմակերպությունների, անհատների) հետ, միջոցառումների արդյունավետ պլանավորում, կառավարում, իրադարձության առաջխաղացում, տարածում և լոգիստիկա։ Ցուցահանդեսների կազմակերպումը ենթադրում է տարբեր մասնագիտական բլոկերի ներգրավվածություն և համարվում է ամենաբազմապրոֆիլային ոլորտներից մեկը: Ցուցահանդեսը որպես հստակ ձևաչափով հաղորդակցության գործիք սկսել է կիրառվել 19-րդ դարում, սակայն մինչ այդ անցկացվել են տարբեր ժամանակավոր ցուցահանդեսներ, հատկապես մեծ քաղաքներում, հիմնականում նոր արվեստի կանոնավոր ցուցադրություններ: «Գեղեցիկ արվեստների ակադեմիա»-ի Փարիզի սալոնը դրանցից ամենահայտնին էր՝ սկսած 1667 թվականից և բաց էր հանրության համար 1737 թվականից: 18-րդ դարի կեսերին ևս շարունակվեց նույն դինամիկան: Լոնդոնում Թագավորական ակադեմիայի ամառային ցուցահանդեսն անցկացվում է ամեն տարի 1769 թվականից ի վեր: 19-րդ դարի կեսերին Եվրոպայի նոր ազգային թանգարաններից շատերը գործում էին և ցուցադրում էին իրենց սեփական հավաքածուները: «Բրիտանական թանգարանում ժամանակավոր ցուցադրությունների ժամանակագրությունը» տանում է 1838 թվական։ «World Expo»-ի կամ «World’s Fair»-ի համընդհանուր ցուցահանդեսի ավանդույթը սկսվել է 1851 թվականին Լոնդոնում կայացած Մեծ ցուցահանդեսից: Դրանք անցկացվում են միայն մի քանի տարին մեկ: Փարիզի Էյֆելյան աշտարակը կառուցվել է «Exposition Universelle»-ի համար (1889) և ծառայել էորպես գլխավոր մուտքի կամար։
Search
Recent Posts
Ցուցահանդեսներ. պատմական փոքրիկ ակնարկ
23 Փետրվարի, 2021Համաշխարհային ցուցահանդես
1 Հունվարի, 2021DUBAI EXPO 2020- ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
1 Հունվարի, 2021