ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բիգ Փրոջեքթս ընկերությունը կազմակերպում է խոշոր և մասշտաբային ցուցահանդեսներ՝ ներգրավելով ամենախոշոր և միջազգային ընկերություններին: Մեր ընկերության նպատակն է միջոցառումների կազմակերպման ոլորտում լինել որակի և ոճի թելադրող, կազմակերպել արդյունավետ և նպատակային ցուցահանդեսներ՝ հիմնվելով միջազգային փորձի վրա:
Եթե ունեք կազմակերպչական ջիղ և հաճախորդների հետ ամուր հարաբերություններ կառուցելու հմտություններ, ապա ուրախ ենք հայտարարելու հետաքրքիր հնարավորության մասին՝ միանալու մեր թիմին որպես Գործընկերների ապասարկման մասնագետ:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
-
Տվյալների բազայի հավաքագրում և վարում (տվյալների մուտքագրում, բազայի խմբագրում և վերստուգում)
-
Էլեկտրոնային նամակների հետ աշխատանք՝ գրավոր հաղորդակցության կազմակերպումՀաստատված հաճախորդների հետ ընթացիկ հաղորդակցության պահպանում և անհրաժեշտ նյութերի հավաքագրում
-
Համագործակցել տվյալ նախագծում ներգրավված մարքեթինգի և դիզայնի ներկայացուցիչների հետ՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար
-
Պայմանագրերի և փաստաթղթերի հետ աշխատանքների համակարգում և կառավարում
-
Միջոցառումներին նախորդող և հաջորդող օրերին՝ կազմակերպչական աշխատանքերին մասնակցություն
-
Աշխատանքի վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունների տրամադրում և հանդիպում-ժողովներին պարտադիր մասնակցություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ
-
Հաճախորդների սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
-
Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու հմտություն
-
Գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություններ
-
Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
-
Ուշադրություն մանրուքներին և պրոակտիվ մոտեցում խնդիրների լուծմանը
-
Microsoft Office փաթեթի իմացություն
-
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ`
-
Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:00
-
Ամսական երկու շաբաթ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ կես աշխատանքային օրով 11:00-15:00
ԲԵՆԵՖԻԹՆԵՐ՝
-
Բոնուսներ՝ կատարողականի հիման վրա
-
4 days off
-
Գործնական և թիմային ճանապարհորդություններ
-
Մասնագիտական դասընթացների, լեզուների և այլ հետաքրքրությունների սուբսիդավորումներ