Big Projects Blog

Ցուցահանդեսի մասնակցության շուրջ աշխատող թիմ

Informative
Հայաստանում շատ ընկերությունների ղեկավարներ ունեն մոլորություն, որ ցուցահանդեսի մասնակցելիս կարող են պարզապես ներգրավել ժամանակավոր աշխատակիցներ, որոնք ցուցահանդեսի բուն օրերին կարող են գտնվել տվյալ ընկերությանը ներկայացնող տաղավարում և պարզապես ժպտալ այցելուներին: Արդյունքում որևէ օգուտ չունենալով՝ դժգոհում են ցուցահանդեսից:

Բաաաայց... եկեք սկսենք ամենաՍԿԶԲԻՑ...

Բիզնեսի համար ցուցահանդեսը սկսվում է ցուցահանդեսի մասնակցության որոշման հաջորդ վայրկյանից, սա նշանակում է, որ հենց նույն օրը դուք արդեն պետք է որոշեք, թե ով կամ ովքեր են ձեր թիմից պատասխանատու լինելու ցուցահանդեսի համար:

Կարևոր է, որ ամենաուժեղ և կոմպետենտ թիմակիցները լինեն ցուցահանդեսի համար պատասխանատու թիմի մեջ և սերտորեն ու ակտիվ համագործակցեն ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերության թիմի հետ:

Միանալու պահից մինչև բուն ցուցահանդեսային օրերը ձեր թիմը պետք է ունենա բավարար ժամանակ՝ դետալային և մանրակրկիտ պատրաստվելու:

Թիմում պետք է ներգրավված լինեն ինչպես ընկերության մարքեթինգի թիմի անդամները, այնպես էլ ձեր մասնակցության նպատակից կախված այլ թիմակիցներ (օրինակ ՄՌԿ բաժինը, վաճառքի բաժինը և այլն):

Կարևոր է, որ բոլոր թիմակիցները իմանան, թե որն է ընկերության՝ ցուցահանդեսին մասնակցելու նպատակը և որոնք են ընդհանուր անելիքները՝ թե՛ մինչև ցուցահանդեսը, թե՛ բուն օրերին, թե՛ ցուցահանդեսից հետո:

Ամենակարևոր և որոշիչ շրջանը մինչցուցահանդեսային շրջանն է, երբ ցուցահանդեսին մասնակից ընկերության թիմակիցները շփվում են կզմակերպիչ ընկերության թիմի հետ: Հենց այստեղ են լինում այնպիսի բացթողումներ, որոնք բացահայտվում են բուն ցուցահանդեսային օրերին, երբ շատ բաներ շտկելու համար գրեթե ժամանակ չի լինում...