Մեր ձախողումներից մեկը կապված է Leasing Expo 2023-ի հետ։
Այս ձախողումը հրաշալի փորձառություն եղավ ցուցահանդեսի մասնակիցների համար կառուցապատման կանոնակարգ մշակելու և դրան խստորեն հետևելու համար։
Իսկ ի՞նչ էր պատահել։
Երկու հարևան մասնակիցներ ունեին կառուցապատվող տաղավարներ և մենք նախօրոք չէինք դիտարկել էսքիզները, որի արդյունքում տաղավարներից մեկը փակել էր իր տաղավարը երեք կողմից, բավականին բարձր պատեր էր ստացել, որի արդյունքում հարևան տաղավարի տեսանելիությունը փակվել էր։ Քանի որ կառուցապատողները բավականին մեծ աշխատանք են տանում դետալները մշակելու, չափերը ստանալու համար, հնարավոր չէր վերջին պահին որևէ կերպ փոփոխություն իրականացնել ու արդյունքում մեր գործընկերներից մեկը ցուցահանդեսին մասնակցեց` չունենալով պատշաճ տեսանելիությամբ տաղավար։
Ի՞նչ անել այս պարագայում
Մեր կազմակերպության տնօրենը գնաց ամենաարդարացի քայլին՝ ընդունեց մեր սխալը և մեր գործընկերոջը տեղեկացրեց, որ կարող է մեզ ընդհանրապես չվճարել, որովհետև սխալն այնքան ակնհայտ էր, որ իմաստ էլ չկար փորձելու արդարանալ։ Սա անսպասելի քայլ էր մեր գործընկերոջ համար, որն օրերով պատրաստվել էր վիճելու և սպասում էր արդարացումների մեր կողմից։ Տեսնելով, որ առանց ավելորդ խոսքերի մենք ընդունում ենք մեր սխալը, նա միանգամից որոշեց, որ չվճարելու հարցը վստահ փակված է։ (Փոքրիկ ու հետաքրքիր փաստ՝ նրանք վճարեցին պայմանագրային արժեքի կեսը, պարզաբանելով, որ գնահատում են մեր այդ քայլը):
Ձախողումներն անխուսափելին են, այլ հարց է, թե մենք ինչպես ենք ընդունում դրանք և արձագանքում։ Մենք ունեցանք շատ լուրջ ձախողում, բայց արդյունքում ունեցանք ավելի գրագետ կանոնակարգ և որ ամենակարևորն է, հրաշալի գործընկեր։
Եվ իհարկե, ունեցանք այսպիսի հրաշալի պատմություն՝ ձեզ հետ կիսվելու համար։