Բնակարան գնելը կյանքի կարևորագույն որոշումներից է և հաճախ նաև ամենամեծ ֆինանսական ներդրումներից մեկը։ Այսօր Երևանի անշարժ գույքի շուկայում ընտրությունը բավական լայն է՝ նորակառույց բնակելի համալիրներից մինչև երկրորդային շուկայի բնակարաններ՝ տարբեր գներով, վճարման պայմաններով և վարկային հնարավորություններով։ Այսքան տարբերակների առկայության դեպքում հեշտ է ուշադրությունը կենտրոնացնել միայն գնի կամ բնակարանի արտաքին տեսքի վրա՝ անտեսելով այն կարևոր գործոնները, որոնք կարող են էապես ազդել ձեր գնման որոշման և գույքի իրական արժեքի վրա։
Ստորև ներկայացնում ենք 5 հարց, որոնց պատասխանները պետք է իմանաք նախքան պայմանագիր կնքելը։
1. Սեփականության իրավունքի փաստաթղթերը կարգավորվա՞ծ են, թե՞ ոչ
Ամենագրավիչ առաջարկն անգամ կարող է խնդիրների աղբյուր դառնալ, եթե իրավական կողմը կարգավորված չէ։ Այդ պատճառով առաջին քայլը միշտ փաստաթղթերի ստուգումն է։
Նախ համոզվեք, որ վաճառողն իսկապես բնակարանի սեփականատերն է և ունի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական։ Համեմատեք փաստաթղթում նշված տվյալները՝ հասցեն, մակերեսը, սենյակների քանակը բնակարանի իրական վիճակի հետ։ Եթե հատակագիծը փոխվել է, օրինակ՝ պատեր են քանդվել, պարզեք՝ արդյո՞ք այդ փոփոխություններն օրինականացված են։
Այնուհետև ստուգեք՝ գույքի նկատմամբ կա՞ն սահմանափակումներ (արգելք, գրավ), և արդյո՞ք բնակարանը ներգրավված չէ իրավական վեճերում։ Սեփականատիրոջ և սահմանափակումների մասին տեղեկանք կարելի է ստանալ Կադաստրի կոմիտեից։
Եթե բնակարանն ունի մի քանի սեփականատեր, գործարքի համար անհրաժեշտ է բոլորի համաձայնությունը։ Եթե սեփականատերերի թվում անչափահաս կա, պահանջվում է նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությունը, իսկ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի դեպքում կարող է անհրաժեշտ լինել նաև ամուսնու համաձայնությունը։ Ճշտեք նաև՝ արդյո՞ք բնակարանում կան հաշվառված անձինք կամ կոմունալ վճարումների գծով պարտքեր։
Խորհուրդ․ առուվաճառքի պայմանագիրը վավերացվում է նոտարի մոտ, սակայն մինչ այդ փաստաթղթերը կարող եք ստուգել նաև անկախ իրավաբանի օգնությամբ։ Սա փոքր ծախս է՝ համեմատած այն ռիսկերի հետ, որոնցից այն կարող է ձեզ պաշտպանել։
2. Սա նորակառո՞ւյց է, թե՞ երկրորդային շուկայի բնակարան
Երկու տարբերակն էլ ունեն իրենց առավելությունները, սակայն ստուգման ենթակա կետերը տարբեր են։
Եթե ընտրում եք նորակառույց
Ամենակարևոր հարցը կառուցապատողի հուսալիությունն է։ Պարզեք, թե քանի նախագիծ է ընկերությունն արդեն ավարտել, արդյոք դրանք հանձնվել են խոստացված ժամկետում, և ինչ կարծիք ունեն այնտեղ ապրող բնակիչները։ Ստուգեք շինարարության թույլտվությունը, հետաքրքրվեք, թե որ փուլում է շինարարությունը, երբ է նախատեսված շենքի շահագործման հանձնումը, և երբ կստանաք սեփականության վկայականը։
Ուշադիր կարդացեք պայմանագիրը։ Այնտեղ պետք է հստակ նշված լինեն բնակարանի հանձնման ժամկետը, ուշացման դեպքում կառուցապատողի պատասխանատվությունը, ինչպես նաև այն վիճակը, որով բնակարանը հանձնվելու է՝ վերանորոգվա՞ծ, թե՞ առանց վերանորոգման ։
Եթե ընտրում եք երկրորդային շուկայի բնակարան
Այստեղ ուշադրության կենտրոնում շենքի տարիքն ու վիճակն են։ Հետաքրքրվեք, թե երբ է կառուցվել շենքը, ինչ տիպի է այն (քարե, պանելային, մոնոլիտ)։ Հայաստանի պայմաններում առանձնահատուկ կարևոր է սեյսմակայունությունը։ Ուշադրություն դարձրեք մուտքի, տանիքի և վերելակի վիճակին, ստուգեք ջրամատակարարումը, կոյուղին, էլեկտրական լարերը, գազամատակարարումն ու ջեռուցումը։ Խոնավության հետքերը, ճաքերը, մաշված պատուհաններն ու դռներն առաջին հայացքից կարող են աննշան թվալ, բայց հետագայում լրացուցիչ ծախսեր են պահանջելու։
Նորակառույցի առավելությունները ժամանակակից լուծումներն են և հաճախ նաև տարաժամկետ վճարման հնարավորությունը։ Երկրորդային շուկայի բնակարանի դեպքում առավելությունն այն է, որ տեսնում եք բնակարանն այնպիսին, ինչպիսին կա, և կարող եք ավելի արագ տեղափոխվել։
3. Ամբողջ գումարո՞վ եմ վճարելու, թե՞ հիփոթեքային վարկով
Նախքան բնակարաններ դիտելը՝ հստակեցրեք ձեր իրական բյուջեն։ Եթե նախատեսում եք հիփոթեքային վարկ վերցնել, նախապես համեմատեք մի քանի բանկի պայմանները։ Ուշադրություն դարձրեք ոչ միայն անվանական տոկոսադրույքին, այլև փաստացի տարեկան տոկոսադրույքին, կանխավճարի չափին, վարկի ժամկետին ու արժույթին, ինչպես նաև ապահովագրության և սպասարկման վճարներին։
Առանձնահատուկ կարևոր է ամսական մարման գումարը։ Այն պետք է հարմարավետ տեղավորվի ձեր ընտանեկան բյուջեում՝ թողնելով պահուստ չնախատեսված ծախսերի համար։ Եթե ձեր եկամուտը դրամով է, դրամային վարկը կպաշտպանի ձեզ փոխարժեքի տատանումներից։ Օգտակար է նաև դեռ բնակարան ընտրելուց առաջ բանկից ստանալ վարկի նախնական հաստատում․ այդպես կիմանաք, թե որ գնային միջակայքում կարող եք փնտրել։
Շատ կառուցապատողներ նորակառույցների համար առաջարկում են տարաժամկետ վճարում։ Սա կարող է հարմար տարբերակ լինել, բայց ուշադիր ուսումնասիրեք պայմանները․ արդյոք այն ազդում է բնակարանի վերջնական գնի վրա, և ինչ է հնարավոր վճարումն ուշացնելու դեպքում։
Կարևոր է իմանալ․ Երևանում նոր տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում եկամտային հարկի վերադարձը 2025 թվականից, որպես կանոն, այլևս չի կիրառվում (առկա են սահմանափակ բացառություններ), իսկ երկրորդային շուկայից գնվող բնակարանների վրա այն ընդհանրապես չի տարածվում։ Ուստի այս արտոնությունը բյուջեում հաշվի առնելուց առաջ ճշտեք բանկի և կառուցապատողի հետ, թե արդյոք այն կիրառելի է ձեր ընտրած բնակարանի դեպքում։
4. Ի՞նչ կա շրջակայքում՝ դպրոց, մանկապարտեզ, մետրո, խանութներ, կայանատեղի
Բնակարանի հետ միասին դուք «գնում» եք նաև այն առօրյան, որ կա դրա շուրջը։ Բացի այդ, դիրքն ազդում է ոչ միայն ձեր կենցաղի, այլև բնակարանի ապագա արժեքի վրա։
Եթե ունեք երեխաներ կամ պլանավորում եք ունենալ, ուշադրություն դարձրեք մոտակա դպրոցներին ու մանկապարտեզներին։ Գնահատեք տրանսպորտային հասանելիությունը․ որքա՞ն ժամանակ կպահանջվի աշխատավայր կամ քաղաքի կենտրոն հասնելու համար, մոտակայքում կա՞ մետրոյի կայարան կամ հասարակական տրանսպորտի կանգառ, ինչպիսի՞ն են խցանումները պիկ ժամերին։ Կարևոր են նաև մոտակա խանութները, դեղատները, պոլիկլինիկան, մարզասրահները, կանաչ տարածքներն ու խաղահրապարակները։
Եթե մեքենա ունեք, պարզեք՝ շենքն ունի՞ ստորգետնյա կայանատեղի, այն ներառվա՞ծ է բնակարանի գնի մեջ, թե՞ վաճառվում է առանձին, և որքանով է հեշտ կայանել բակում կամ փողոցում։
Վերջապես, շրջեք թաղամասում օրվա տարբեր ժամերին՝ առավոտյան, երեկոյան և հանգստյան օրերին։ Այդպես կտեսնեք իրական պատկերը՝ աղմուկը, երթևեկությունը, փողոցների լուսավորությունը։ Հետաքրքրվեք նաև, թե ինչ է նախատեսվում կառուցել հարևանությամբ․ նոր բարձրահարկը կարող է ձեր պատուհանից փակել տեսարանն ու արևի լույսը։
5. Որքա՞ն կարժենա բնակարանն իրականում՝ բոլոր լրացուցիչ ծախսերով
Հայտարարության մեջ նշված գինը հաճախ վերջնական գումարը չէ։ Որպեսզի հետո անակնկալներ չլինեն, նախապես հաշվարկեք նաև ուղեկցող ծախսերը։
Գործարքի փուլում դրանք են նոտարական ծառայությունների վճարն ու սեփականության իրավունքի գրանցման պետական տուրքը, իսկ հիփոթեքի դեպքում՝ նաև գույքի գնահատման, ապահովագրության և վարկի ձևակերպման վճարները։ Եթե աշխատում եք անշարժ գույքի գործակալության հետ, հաշվի առեք նաև միջնորդավճարը։
Գնումից հետո սկսվում են վերանորոգման, կահույքի և կենցաղային տեխնիկայի ծախսերը, որոնք հատկապես զգալի են առանց վերանորոգման հանձնվող նորակառույցների դեպքում։ Մի՛ մոռացեք նաև պարբերական ծախսերի մասին՝ կոմունալ վճարներ, շենքի սպասարկման կամ համատիրության վճար, տարեկան գույքահարկ։
Խորհուրդ․ բյուջեում պահուստ թողեք չնախատեսված ծախսերի համար, օրինակ՝ ընդհանուր գումարի 5–10%-ի չափով։ Այդպես տեղափոխությունը կլինի ուրախ իրադարձություն, ոչ թե ֆինանսական սթրես։
Ամփոփում
Բնակարան գնելը շտապողականություն չի սիրում։ Եթե այս հինգ հարցերից յուրաքանչյուրին ունեք հստակ պատասխան՝ փաստաթղթերը ստուգված են, գիտեք՝ ինչ բնակարան եք ընտրում, ֆինանսավորումը պլանավորված է, թաղամասը համապատասխանում է ձեր ապրելակերպին, իսկ իրական բյուջեն հաշվարկված է, ուրեմն պատրաստ եք վստահ քայլ անելու։
Բոլոր պատասխանները՝ մեկ վայրում
Այս հարցերի պատասխանները կարող եք ստանալ մեկ վայրում՝ TOON EXPO-ում։ Ցուցահանդեսը մեկ հարկի տակ է համախմբում կառուցապատողներին, անշարժ գույքի գործակալություններին, բանկերին և ոլորտի այլ ընկերություններին։ Այստեղ կարող եք անմիջապես շփվել ընկերությունների ներկայացուցիչների հետ, համեմատել նախագծերն ու վճարման պայմանները, ստանալ մասնագիտական խորհրդատվություն և օգտվել միայն ցուցահանդեսի օրերին գործող հատուկ առաջարկներից։
Նույնիսկ եթե դեռ պատրաստ չեք գնելու, TOON EXPO-ն հիանալի հնարավորություն է շուկային ծանոթանալու և ձեր հարցերն անմիջապես մասնագետներին տալու համար։
Իսկ մինչ այդ, օգտվեք մեր հիփոթեքային հաշվիչից՝ նախնական հաշվարկելու ամսական վճարը և պարզելու, թե ինչ արժեքի գույք է համապատասխանում ձեր եկամտին։
Այդպես ցուցահանդես կգաք արդեն հստակ թվերով։