Big Projects Blog

Ցուցահանդեսներ, որոնք արժե այցելել 2026-ին

Informative
2026 թվականին ցուցահանդեսները շարունակում են մնալ բիզնեսի զարգացման անփոխարինելի գործիքներից մեկը։

Դրանք ավելին են, քան պարզապես հարթակներ ցուցադրության համար։ Սա միջավայր է, որտեղ գաղափարները վերածվում են լուծումների, իսկ կենդանի շփումն ու փորձի փոխանակումը հիմք են դնում ամուր և փոխշահավետ հարաբերությունների։
Ճիշտ ընտրված ցուցահանդեսը միաժամանակ հանդիսանում է ժամանակի և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ խնայողության միջոց։ Տասնյակ առանձին հանդիպումներ կազմակերպելու փոխարեն՝ այն հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում և մեկ հարթակում հանդիպել թիրախային հաճախորդների, գործընկերների և որոշում կայացնողների հետ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2026-ի առավել հեռանկարային ցուցահանդեսները՝ խմբավորված ըստ ոլորտային ուղղությունների։ Յուրաքանչյուր բաժնում ընդգրկված են երկու առանցքային էքսպոներ, որոնք առանձնանում են թիրախային լսարանով, ինչպես նաև բիզնեսի զարգացման և աճի համար իրական ու կիրառելի հնարավորություններով։

Անշարժ գույքի և ներդրումների ցուցահանդեսներ

TOON EXPO INVEST 2026

Անցկացման ժամկետը: Մարտի 27-29 | 2026
Անցկացման վայրը: Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան
Ցուցահանդեսի մասին
TOON EXPO INVEST 2026-ը անշարժ գույքի ոլորտի ներդրումային ուղղվածությամբ մասնագիտացված ցուցահանդես է, որտեղ ներկայացվում են ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրյա անշարժ գույքի ներդրումային հնարավորություններ։ Այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել անշարժ գույք՝ նախատեսված տարեկան կանխատեսելի եկամտաբերությամբ։

Ցուցահանդեսում ներկայացված են լինելու նախագծեր տարբեր շուկաներից, այդ թվում՝ ԱՄԷ, Կիպրոս, Հունաստան և այլ երկրներ, ինչը ներդրողներին հնարավորություն է տալիս մեկ հարթակում համեմատել տարբեր երկրների առաջարկները, գնահատել ռիսկերը և ընտրել առավել նպատակահարմար ուղղությունները։

Բացի անշարժ գույքի նախագծերից, ցուցահանդեսին ներկայանալու են նաև բանկային կազմակերպություններ, որոնք կառաջարկեն հատուկ ֆինանսական լուծումներ և արտոնյալ պայմաններ՝ գույքի ձեռքբերման գործընթացը առավել հասանելի, ճկուն և արդյունավետ դարձնելու նպատակով։ Սա հնարավորություն է տալիս ներդրողներին նույն հարթակում համեմատել ներդրումային առաջարկներն ու ֆինանսավորման տարբերակները և կայացնել տվյալահեն, հիմնավորված որոշումներ։
Ինչո՞ւ մասնակցել այս ցուցահանդեսին
Մասնակցությունը հնարավորություն է տալիս միևնույն հարթակում ուսումնասիրել բազմաշուկա ներդրումային առաջարկներ և ընտրել առավել արդյունավետ ուղղությունները՝ ֆինանսավորման ճկուն տարբերակներով։

IRDC Expo 2026 (International Retailer & Distributor Conference)

Անցկացման ժամկետը: Հոկտեմբեր | 2026
Անցկացման վայրը: ԱՄՆ
Ցուցահանդեսի մասին
IRDC Expo-ն կենտրոնացած է ֆիզիկական մանրածախ առևտրի տարածքների զարգացման և դրանց ապագա ձևավորման վրա։ Այն մեկ հարթակում համախմբում է վաճառողներին, կառուցապատողներին, տարածքների սեփականատերերին, դիզայներներին և ոլորտի առաջատար մասնագետներին՝ քննարկելու խանութների ձևաչափերի արդյունավետ ընտրությունը, տեղակայման ռազմավարությունները, կայուն զարգացման լուծումները և ֆիզիկական միջավայրի դերը բիզնեսի երկարաժամկետ աճի ապահովման գործընթացում։
Ինչո՞ւ մասնակցել այս ցուցահանդեսին
Ցուցահանդեսը ներկայացնում է գործնական քննարկումներ և իրական օրինակներ, որոնք օգնում են բիզնեսներին հստակ հասկանալ, թե ինչպես կարող են ֆիզիկական տարածքները նպաստել ներդրման վերադարձի (ROI) ապահովմանը։

Թվային վճարումների և ֆինանսավորման ցուցահանդեսներ

Leasing Expo 2026

Անցկացման ժամկետը: Ապրիլի 10–12 | 2026
Անցկացման վայրը: Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան
Ցուցահանդեսի մասին
Leasing Expo 2026-ը B2B ձևաչափով մասնագիտացված ցուցահանդես է, որը ներկայացնում է լիզինգը՝ որպես բիզնեսի աճի և զարգացման համար արդյունավետ և ճկուն ֆինանսավորման գործիք։ Այն մեկ հարթակում համախմբում է լիզինգային ընկերություններին, բանկերին, ապահովագրական կազմակերպություններին, արտադրողներին, բրոքերներին և դիլերներին։

Տեսական քննարկումների փոխարեն՝ ցուցահանդեսը ներկայացնում է լիզինգի կիրառությունը տարբեր ոլորտներում՝ սկսած սարքավորումների և տրանսպորտի ֆինանսավորումից մինչև շինարարական և այլ ակտիվների գործնական կիրառումներ։
Ինչո՞ւ մասնակցել այս ցուցահանդեսին
Այս ցուցահանդեսը նախատեսված է այն բիզնեսների համար, որոնք ակտիվների ձեռքբերումը դիտարկում են որպես ռազմավարական ներդրում, այլ ոչ՝ միանվագ ծախս։ Այն հնարավորություն է տալիս քննարկել լիզինգային գործարքների ամբողջ շղթան և ընտրել տվյալ գործունեության համար առավել արդյունավետ ֆինանսավորման մոդելը։

Seamless Digital Commerce Expo Dubai 2026

Անցկացման ժամկետը: Մայիսի 12–14 | 2026
Անցկացման վայրը: ԱՄԷ, ք.Դուբայ
Ցուցահանդեսի մասին
Այս ցուցահանդեսը միավորում է էլեկտրոնային առևտրի, ֆինանսական տեխնոլոգիաների, վճարային համակարգերի և մանրածախ առևտրի ոլորտների առաջատարներին՝ կենտրոնանալով թվային գործարքների կառավարման և հաճախորդների սպասարկման որակի բարձրացման նորագույն մեթոդների վրա։
Ինչո՞ւ մասնակցել այս ցուցահանդեսին
Սա լավագույն հարթակն է՝ հասկանալու թվային վճարումների զարգացման միտումները և տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների հետ նոր գործընկերային կապեր ձևավորելու համար։

Մեծածախ առևտրի, մատակարարման և ապրանքատեսականու կառավարման ցուցահանդեսներ

ASD Market Week Expo 2026

Անցկացման ժամկետը: Օգոստոսի 25–27 | 2026
Անցկացման վայրը: ԱՄՆ, ք. Լաս Վեգաս
Ցուցահանդեսի մասին
ASD Market Week Expo-ն մեծածախ առևտրի խոշոր ցուցահանդես է, որը ներկայացնում է բազմազան ապրանքային կատեգորիաներ։ Այն նախատեսված է մանրածախ վաճառողների, մեծածախ առևտրով զբաղվողների և դիստրիբյուտորների համար, որոնք որոնում են նոր ապրանքներ և մատակարարման հնարավորություններ։
Ինչո՞ւ մասնակցել այս ցուցահանդեսին
Այն նպաստավոր հարթակ է նոր մատակարարներ գտնելու, շուկայական միտումները ուսումնասիրելու և մատակարարման ոլորտում երկարաժամկետ համագործակցային հարաբերություններ ձևավորելու համար։

Groceryshop Expo 2026

Անցկացման ժամկետը: Սեպտեմբերի 22–24 | 2026
Անցկացման վայրը: ԱՄՆ, ք. Լաս Վեգաս
Ցուցահանդեսի մասին
Groceryshop Expo-ն մասնագիտացված է սննդամթերքի և սպառողական ապրանքների (FMCG) մանրածախ առևտրի ոլորտում։ Ցուցահանդեսը համադրում է բիզնես ռազմավարությունը, տեխնոլոգիական նորարարությունները և սպառողի վարքագծի տվյալահեն վերլուծությունը։
Ինչո՞ւ մասնակցել այս ցուցահանդեսին
Ցուցահանդեսը համախմբում է մասնակիցների, որոնք մասնակցում են հստակ ձևակերպված նպատակներով, ինչի շնորհիվ գործարար կապերի ձևավորումը դառնում է առավել նպատակային և արդյունավետ։

Մանրածախ և էլեկտրոնային առևտրի ցուցահանդեսներ

Shoptalk Expo 2026

Անցկացման ժամկետը: Մարտի 24–26 | 2026
Անցկացման վայրը: ԱՄՆ, ք. Լաս Վեգաս
Ցուցահանդեսի մասին
Shoptalk Expo 2026-ը համարվում է աշխարհի ամենահայտնի առևտրի և էլեկտրոնային առևտրի ցուցահանդեսներից մեկը։ Այն միավորում է վաճառողներին, բրենդներին և տեխնոլոգիական ընկերություններին՝ քննարկելու, թե ինչպես են մարդիկ բացահայտում նոր ապրանքները, կատարում գնումներ և կայացնում գնման որոշումներ թե՛ առցանց, թե՛ օֆլայն տիրույթներում։
Ինչո՞ւ մասնակցել այս ցուցահանդեսին
Այս ցուցահանդեսը կարևոր հարթակ է առևտրի ոլորտում ռազմավարական որոշումներ կայացնելու համար՝ հնարավորություն ընձեռելով խորությամբ ուսումնասիրել շուկայի ներկա վիճակը, գնահատել նորարարական մոտեցումները և բացահայտել զարգացման հիմնական միտումները։

eTail West 2026

Անցկացման ժամկետը: Փետրվարի 23–26 | 2026
Անցկացման վայրը: ԱՄՆ, Կալիֆորնիա
Ցուցահանդեսի մասին
eTail West Expo-ն մանրածախ առևտրի ոլորտի խոշորագույն ցուցահանդեսներից մեկն է աշխարհում: Այն մասնագիտացված ցուցահանդես-կոնֆերանս է, որը կենտրոնացած է էլեկտրոնային առևտրի և մանրածախ ոլորտի նորարարական լուծումների վրա։
Ինչո՞ւ մասնակցել այս ցուցահանդեսին
Այս ցուցահանդեսը ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ ընդամենը մի քանի օրում խորապես ըմբռնելու գլոբալ շուկայի դինամիկան և դրա զարգացման առանցքային գործոնները։ Այն արդյունավետ գործիք է ոլորտի համապարփակ տեսլականի ձևավորման, ինչպես նաև զարգացման ռազմավարական առաջնահերթությունների հստակեցման համար։

Մանրածախ առևտրի տեխնոլոգիաների և խանութային ենթակառուցվածքների մասնագիտացված ցուցահանդեսներ

Retail Technology Show Expo 2026

Անցկացման ժամկետը: Ապրիլի 22–23 | 2026
Անցկացման վայրը: Մեծ Բրիտանիա, ք. Լոնդոն
Ցուցահանդեսի մասին
Այս ցուցահանդեսը կենտրոնացած է այն տեխնոլոգիաների վրա, որոնք մանրածախ առևտրի ընկերությունները կիրառում են ամենօրյա գործունեության ընթացքում՝ POS համակարգեր, տվյալների մշակման գործիքներ, թվային մարքեթինգի հարթակներ և խանութների ներքին տեխնոլոգիական լուծումներ։
Ինչո՞ւ մասնակցել այս ցուցահանդեսին
Սա հիանալի հարթակ է տարբեր լուծումները անմիջապես միմյանց հետ համեմատելու և տեխնոլոգիական լուծումներ տրամադրողների հետ բիզնեսի իրական խնդիրներն ուղղակիորեն քննարկելու համար։

RetailNOW Expo 2026

Անցկացման ժամկետը: Հուլիսի 26–28 | 2026
Անցկացման վայրը: ԱՄՆ, ք. Լաս Վեգաս
Ցուցահանդեսի մասին
RetailNOW ցուցահանդեսը նախատեսված է մանրածախ առևտրի համակարգերի և օպերացիոն գործընթացների հետ անմիջականորեն առնչվող մասնագետների համար։ Ցուցահանդեսի առանցքային շեշտադրումը դրված է վճարային համակարգերի, մասնագիտացված ծրագրային ապահովման և գործնականում կիրառելի լուծումների վրա։
Ինչո՞ւ մասնակցել այս ցուցահանդեսին
Ցուցահանդեսում տիրում է բաց և գործնական մթնոլորտ, որը նպաստում է ոլորտի մասնագետների միջև փորձի արդյունավետ փոխանակմանը և հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեխնոլոգիական լուծումներին և անմիջապես կիրառել գործնականում։

Ամփոփում

2026 թվականին ցուցահանդեսների արդյունավետության առանցքային չափանիշը դառնում է ոչ թե մասշտաբը, այլ հստակ մասնագիտացումն ու որակյալ բիզնես միջավայրը։

Ընտրելով ճիշտ հարթակ՝ դուք օպտիմալացնում եք ձեր ռեսուրսները և հնարավորություն ստանում կայացնելու գործարար պայմանավորվածություններ շատ ավելի սեղմ ժամկետներում, քան սովորական գործընթացների դեպքում։

Իրական արդյունքները ոչ թե բազմաթիվ միջոցառումներին մասնակցելու մեջ է, այլ այն ցուցահանդեսների ընտրությունից, որոնք համապատասխանում են ձեր բիզնեսի ռազմավարական նպատակներին։

Անկախ նրանից՝ 2026 թվականին նախատեսում եք ցուցահանդեսներին մասնակցել որպես այցելու, թե հանդես գալ որպես մասնակից, այս երկու ցուցահանդեսները ձևավորում են ռազմավարական այն միջավայրը, որտեղ գաղափարները վերածվում են հիմնավորված որոշումների, իսկ շփումները՝ երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությունների։
👉 Այցելեք Leasing Expo 2026՝ բացահայտելու բիզնեսի աճին միտված լիզինգային և ֆինանսավորման գործնական լուծումները։
👉 Այցելեք TOON EXPO INVEST 2026՝ միևնույն հարթակում ուսումնասիրելու հայաստանյան և միջազգային անշարժ գույքի ներդրումային առաջարկները, համեմատելու ֆինանսական մոդելները և կայացնելու տվյալահեն ներդրումային որոշումներ։
Ընտրելով ձեր բիզնեսի նպատակներին համապատասխան ցուցահանդեսները՝ 2026 թվականը կարող եք վերածել չափելի արդյունքների և ռազմավարական առաջընթացի տարվա։

Լիանա Հովհաննիսյան