Լիզինգը բիզնեսի համար ավելին է, քան ֆինանսավորում․․․
Լիզինգի ամբողջական ուղեցույցը՝ հիմունքներից մինչև հնարավորություններ
Այսօրվա բիզնես միջավայրում ճկուն և ժամանակակից ֆինանսավորման գործիքների պահանջը երբևէ այսքան բարձր չի եղել։ Լիզինգը դարձել է այն լուծումը, որը միավորում է վարձակալության պարզությունն ու ֆինանսավորման հնարավորությունները՝ ստեղծելով արդյունավետ ուղի բիզնեսի աճի համար։
Այն թույլ է տալիս կազմակերպություններին և անհատներին օգտագործել անհրաժեշտ գույքը՝ առանց միանգամից մեծ գումար ներդնելու։
Այս ուղեցույցը կօգնի հասկանալ, թե ինչպես կարող է լիզինգը դառնալ ձեր բիզնեսի զարգացման հաջորդ քայլը՝ բացահայտելով դրա իրական առավելություններն։

Լիզինգի էությունը՝ երբ ֆինանսավորումը դառնում է շարժիչ ուժ
«Լիզինգ» հասկացությունը ծագում է անգլերեն «TO LEASE» բայից և բնութագրվում է գույքի վարձակալության տրամադրման հետ կապված տնտեսաիրավական հարաբերությունները, որոնք առաջանում են կողմերի միջև:
Միջազգային պրակտիկայում, կախված վարձակալական պայմանագրի տևողությունից, տարբերվում են վարձակալության 3 ձև․
Միջազգային պրակտիկայում, կախված վարձակալական պայմանագրի տևողությունից, տարբերվում են վարձակալության 3 ձև․
- Կարճաժամկետ վարձակալություն (renting)` մեկ օրից մինչև մի քանի ամիս ժամկետով,
- Միջնաժամկետ վարձակալություն՝ (hiring)` մի քանի ամսից մինչև մեկ տարի ժամկետով,
- Երկարաժամկետ վարձակալություն (leasing)` մեկ տարուց ավելի։
Լիզինգը, ըստ էության, արտադրական նշանակության կառույցների, տրանսպորտային միջոցների, մեքենաների և սարքավորումների երկարաժամկետ վարձակալություն է։ Սակայն դա միայն վարձակալություն չէ․ այն նաև ներդրումների ֆինանսավորման ժամանակակից եղանակ է, որը հիմնված է վարձատուի սեփականության իրավունքի պահպանման վրա։ Այսօր լիզինգով զբաղվում են ինչպես մասնագիտացված կազմակերպությունները, այնպես էլ խոշոր բանկերը։
Այսպիսով, լիզինգը ներառում է վարկի, վարձակալության և ներդրման տարրեր և նրանց նկատմամբ ունի մի շարք առավելություններ։ Հաշվի առնելով մասնագիտական գրականության մեջ բերվող առավելությունների և թերությունների բազմազանությունն ու նաև վիճարկելիությունը, ներկայացնենք լիզինգի առավել ակնհայտ առավելությունները՝ լիզինգային գործունեությանը մասնակցող բոլոր սուբյեկտների տեսանկյունից։
Մասնավորապես, այլ հավասար պայմաններում, լիզինգը ձեռնտու է բոլոր սուբյեկտներին՝
Այսպիսով, լիզինգը մի համակարգ է, որտեղ բոլոր կողմերը շահում են․ ֆինանսավորումը դառնում է շարժիչ ուժ, իսկ գույքը՝ զարգացման գործիք։

- Լիզինգառուին՝ սարքավորումների օգտագործման միջոցով բիզնեսը զարգացնելու համար,
- Լիզինգային ընկերությանը՝ ներդրումների եկամտաբերությունը բարձրացնելու համար,
- Պետությանը՝ տնտեսության գերակա ճյուղերի զարգացմանն ուղղված ներդրումները խթանելու համար,
- Բանկին՝ երկարաժամկետ շահույթ և ֆինանսական կայունություն ապահովելու համար։
Այսպիսով, լիզինգը մի համակարգ է, որտեղ բոլոր կողմերը շահում են․ ֆինանսավորումը դառնում է շարժիչ ուժ, իսկ գույքը՝ զարգացման գործիք։
Լիզինգի երկու աշխարհ․ կայունություն և ճկունություն
Լիզինգային գործունեության զարգացումը հանգեցրել է լիզինգի տարբեր ձևերի ու պայմանների առաջացմանը։ Լիզինգի հիմնական ձևերն են՝
Ֆինանսական լիզինգը երկարաժամկետ համաձայնագիր է, որի ընթացքում լիզինգառուն վճարում է սարքավորման իրական արժեքը կամ դրա մեծ մասը՝ ներառյալ վարձատուի շահույթը։ Այս մոդելը շատ մոտ է երկարաժամկետ բանկային վարկավորմանը, սակայն ունի առավել ճկուն կառուցվածք։
Ֆինանսական լիզինգի դեպքում ռիսկը նվազում է լիզինգատուի համար, քանի որ, որպես կանոն, սարքավորման արժեքը մարվում է լիզինգառուի կողմից։
Տեխնիկական սպասարկման և ապահովագրության ծախսերը սովորաբար կրում է հենց լիզինգառուն։
Լիզինգի այս ձևը հաճախ կիրառվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ապահովել երկարաժամկետ կայունություն՝ արտադրական կամ ներդրումային ծրագրերի շրջանակում։
Ֆինանսական լիզինգի հիմնական տեսակներն են՝
- Ֆինանսական
- Գործառնական

- Ուղղակի լիզինգ, երբ գույքի սեփականատերերը, այսինքն՝ մատակարարը, արտադրողը, ինքնուրույնաբար իր գույքը տրամադրում է լիզինգով։ Նման գործարքներ կնքում են այնպիսի հայտնի ֆիրմաներ, ինչպսիսք են IBM, XEROX, GATX, նաև ավիացիոն, նավաշինական և ավտոմոբիլային ընկերությունները,
- Ստանդարտ կամ դասական լիզինգ, երբ սարքավորման արտադրողը վաճառում է այն լիզինգային ընկերությանը, որն էլ որ տրամադրում է լիզինգառուին, իսկ արտադրող ընկերությունը մասնակցում է միայն սարքավորման տեխնիկական սպասարկմանը,
- Հետադարձ լիզինգ (leaseback), երբ սարքավորման սեփականատերը վաճառում է սարքավորումը լիզինգային ընկերությանը և միաժամանակ վարձակալում այն հենց այդ նույն լիզինգային ընկերությունից։ Այդ դեպքում լիզինգային պայմանագրի առարկա կարող են դառննալ նաև ձեռնարկություններն որպես ամբողջական միավոր։ Պայմանագիրը կազմվում է այնպես, որ ժամկետի ավարտից հետո լիզինգառուն իրավունք ունենա հետ գնելու այդ նույն գույքը։ Նպատակը ֆինանսական ռեսուրսների ազատումն է՝ շրջանառու միջոցների գնման և արտադրության անընդհատության ապահովման համար։
- Ենթալիզինգ (subleasing) հարաբերությունների յուրահատուկ տեսակ, որը ձևավորում է լիզինգի օբյեկտի օգտագործման իրավունքը երրորդ կողմին զիջելու արդյունքում և ձևակերպում է ենթալիզինգի պայմանագրով,
- Լևերեջ (leveraged leasing), որին մասնակցում են մի շարք մատակարարներ, լիզինգատուներ, վարկային միջոցներ են ներգրավվում մի քանի բանկերից, լիզինգային գույքը ապահովագրվում է։ Սա հիմնականում իրականացվում է հսկայածավալ գործարքների դեպքում, երբ լիզինգային ընկերությունները նման մեծ ֆինանսական միջոցներ չեն տիրապետում լիզինգային պրոյեկտն ամբողջապես սպասարկելու համար։
Գործառնական լիզինգը համաձայնագիր է, որի գործողության ժամկետը կարճ է սարքավորման ամորտիզացիոն ժամանակաշրջանից։ Համաձայնագրի ժամկետը լրանալիս օբյեկտը կարող է վերադարձվել սեփականատիրոջը կամ վերստին վարձակալության տրվել։ Լիզինգի այս տեսակի դեպքում լիզինգատուի ծախսերը՝ կապված գույքի ձեռքբերման և պահպանման հետ, մեկ գործարքով չեն փոխհատուցվում։ Այս դեպքում սպասարկման ծախսերը կրում է լիզինգային ընկերությունը, քանի որ վերջինս սարքավորումները ձեռք է բերում նախօրոք՝ չճանաչելով կոնկրետ լիզինգառուին։
Գործառնական լիզինգի պայմանագրի առարկա են նախ և առաջ բարոյական մաշվածության բարձր տեմպեր ունեցող սարքավորումները։ Օրինակ՝ էլեկտրոնային տեխնիկան, գիտական հետազոտությունների համար նախատեսված սարքավորումները, պատճենահանման մեքենաները, մարդատար մեքենաները և այլ տրանսպորտային միջոցները։
Գործառնական լիզինգի տեսակներն են՝
Այսպիսով, Ֆինանսական լիզինգը բիզնեսին տալիս է կայունություն և կանխատեսելիություն, մինչդեռ գործառնական լիզինգը՝ ճկունություն և շարժունակություն։
Հենց այս հավասարակշռությունն է դարձնում լիզինգը ժամանակակից բիզնեսի ամենապահանջված գործիքը՝ միավորելով ներդրողների, արտադրողների և գործարարների շահերը մեկ համակարգում։

- Թաց լիզինգ՝ սպասարկման և վերանորոգման ամբողջ պատասխանատվությունը կրում է լիզինգային ընկերությունը,
- Չոր լիզինգ՝ սպասարկման պատասխանատվությունը կրում է լիզինգառուն։
Այսպիսով, Ֆինանսական լիզինգը բիզնեսին տալիս է կայունություն և կանխատեսելիություն, մինչդեռ գործառնական լիզինգը՝ ճկունություն և շարժունակություն։
Հենց այս հավասարակշռությունն է դարձնում լիզինգը ժամանակակից բիզնեսի ամենապահանջված գործիքը՝ միավորելով ներդրողների, արտադրողների և գործարարների շահերը մեկ համակարգում։
Ինչպես վարձակալությունը դարձավ լիզինգ. պատմություն առաջընթացի մասին
Լիզինգային փոխհարաբերությունների զարգացումը ավանդական վարձակալությունից, անցել է հետևյալ փուլերով․
Բացահայտե՛ք, թե ինչպես է ձևավորվել և զարգացել լիզինգը՝ տեսնելով դրա նորարարական մոտեցումներն ու գործնական կիրառությունները Լիզինգ Էքսպո 2026-ում։
Այս զարգացումների արդյունքում լիզինգը վերածվեց լիարժեք ֆինանսական գործիքի՝ կապելով արտադրողներին, բանկերին և ձեռնարկություններին։
- Շուկայում նոր սուբյեկտի ի հայտ գալը՝ կազմակերպություն, որը մասնագիտացված էր ունեցվածքը ժամանակավոր օգտագործման հանձնելու գործում։ Բացի այդ սպառողին վերադարձելիության հիմքի վրա համեմատաբար երկար ժամկետով գնվում և տրամադրվում էր կապիտալի պակասող մասը։
- Լիզինգային գործարքների միջազգայինացում։ Լիզինգը դուրս եկավ մեկ երկրի սահմաններից, ձևավորվեցին առաջին միջազգային պայմանագրերը և ներդրվեցին միասնական սկզբունքներ։
- Արդյունաբերության աճ և ապրանքների տեսականու ընդլայնում։ Զարգացան նոր շուկաներ, ավելացան ծառայությունների տեսակները՝ հատկապես ավտոմոբիլային, սարքավորումների և տեխնիկական ոլորտներում։
- Ֆինանսավորման նոր մոդելների ձևավորում։ Լիզինգային ընկերությունները սկսեցին ներգրավել բանկերի և այլ վարկային կազմակերպությունների միջոցներ՝ որպես ֆինանսավորման աղբյուր։ Սա թույլ տվեց իրականացնել խոշոր նախագծեր և դարձավ լիզինգի շուկայի կայունության հիմքը։
- Գործընկերային հարթակների ձևավորում։ Լիզինգի ոլորտը հասել է նոր փուլի՝ համագործակցության, փորձի փոխանակման և գործընկերային ցանցերի ձևավորման։ Այսօր լիզինգային էքսպոներն ու բիզնես ֆորումները դարձել են այն կարևոր հարթակները, որտեղ լիզինգային ընկերությունները, բանկերը, ապահովագրական կազմակերպությունները և բիզնեսները միավորվում են մեկ վայրում՝ ներկայացնելու նորարարական լուծումներ, քննարկելու շուկայի միտումները և կառուցելու վստահելի գործընկերություններ։
Բացահայտե՛ք, թե ինչպես է ձևավորվել և զարգացել լիզինգը՝ տեսնելով դրա նորարարական մոտեցումներն ու գործնական կիրառությունները Լիզինգ Էքսպո 2026-ում։
Այս զարգացումների արդյունքում լիզինգը վերածվեց լիարժեք ֆինանսական գործիքի՝ կապելով արտադրողներին, բանկերին և ձեռնարկություններին։
Լիզինգը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ շահում են բոլոր կողմերը
Լիզինգի գնահատման արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է որոշել այս կամ այն գույքի՝ որպես լիզինգի առարկա օգտագործելու հնարավորությունը և արդյունավետությունը։ Այս նպատակով նախ և առաջ անհրաժեշտ է համակարգել լիզինգի առարկաները։ Լիզինգի առարկա են հանդիսանում ինչպես արդյունաբերական ձեռնարկություններն՝ ամբողջովին հագեցած արտադրությունը կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկայով, այնպես էլ առանձին մեքենաները և սարքավորումները։ Վերջին ժամանակներս լիզինգով են տրամադրվում նաև հաշվողական տեխնիկան, տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի սարքավորումները։
Լիզինգի առարկայի նկատմամբ հիմնական պահանջների, ինչպես նաև հատկանիշների և յուրահատկությունների համակարգումը հնարավորություն է տալիս հեշտացնել լիզինգի կառավարումը և պարզեցնել լիզինգային պայմանագրի նախապատրաստման գործընթացը։ Ամենից առաջ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպիսին է լիզինգային պայմանագրի առարկան։ Դրա համար առանձնացվում են լիզինգի առարկայի հետևյալ հատկանիշները․

- Նյութական ձևի անփոփոխությունը համարվում է լիզինգի առարկա հանդիսացող գույքի գլխավոր հատկանիշներից մեկը։ Մինչև պայմանագրի ավարտը բնաիրային տեսքի պահպանումը բնորոշ է նաև վարձակալությանը։ Սակայն ի տարբերություն վարձակալության, լիզինգի չեն կարող հանձնվել հողատարածքները և բնական օբյեկտները։
- Ունեցվածքը որպես լիզինգի առարկա պետք է օգտագործվի բացառապես ձեռնարկատիրական նշատակներով։
- Լիզինգի առարկա կարող է հանդիսանալ այն գույքը, որի ազատ շրջանառությունը արգելված չէ օրենքով։
Լիզինգի բոլոր առարկաները կարող ենք խմբավորել 2 մեծ խմբում․
Լիզինգի առարկայի հետ կապված պահանջները պայմանավորված են տնտեսական հարաբերությունների այս տեսակի յուրահատկություններով՝ գույքի իրացվելիության բարձր աստիճան, այդ գույքի երկրորդային շուկաների զարգացվածությունը, դրա տեղափոխման դյուրինությունը և այլ գործոններ։
Լիզինգի առաջացումը պայմանավորվեց շուկայում յուրահատուկ կազմակեպությունների ի հայտ գալը, որոնք իրականացնում են ֆինանսական կազմակերպությունների գործառույթներին նման գործոռույթներ։ Լիզինգի առարկայի ձեռքբերման և վարձակալության հանձնման գործառույթներն իրականացնող կազմակերպությունները ընդունված է անվանել լիզինգային ընկերություններ։ Այսպիսի ընկերությունների ի հայտ գալն էականորեն փոխեց դասական վարձակալական հարաբերությունների բնույթը։ Լիզինգային ընկերություններն իրենց բնույթով երկակի են, քանի որ մի կողմից նրանք ձեռք են բերում լիզինգի առարկա հանդիսացող գույքը սեփականության իրավունքով, մյուս կողմից այն հանձնում են լիզինգի որպես վարձակալ։
- Անշարժ գույք,
- Շարժական գույք։

Լիզինգի տնտեսական փոխհարաբերություններում մասնակցում են հիմնականում 3 սուբյեկտներ․
Լիզինգի ուժը հենց այս փոխշահավետ մեխանիզմում է՝ երբ բոլոր կողմերը շահում են նույն գործարքից։
- Գույքի մատակարար, գույքի առաջնային սեփականատերը, լիզինգի առարկայի վաճառողը, առուվաճառքի հարաբերությունների մեջ է մտնում լիզինգային ընկերության հետ։
- Լիզինգատու (լիզինգային ընկերություն), գնորդ, ձեռք է բերում գույքը և դառնում դրա սեփականատերը։ Հետագայում վճարի դիմաց որոշակի ժամկետով հանձնում է օգտագործման կնքելով համապատասխան պայմանագիր։
- Լիզինգառու, ով հնարավորություն է ստանում որոշակի ժամանակահատվածում օգտագործել լիզինգի առարկան ձեռնարկատիրական նպատակներով, հետևաբար նաև եկամուտ ստանալ։
Լիզինգի ուժը հենց այս փոխշահավետ մեխանիզմում է՝ երբ բոլոր կողմերը շահում են նույն գործարքից։
Լիզինգի համակարգը գործում է գործընկերության սկզբունքով
Ֆինանսական լիզինգային ընկերությունները որպես կանեն չեն սահմանափակվում իրենց տնտեսական անվանացանկը։ Այս ընկերությունները նաև կարող են տրամադրել վարկեր, իրականացնել գործարքներ արժեթղթերի հետ և այլն։ Աստիճանաբար լիզինգային ընկերությունների քանակական աճի, մրցակցության սրման, լիզինգային շուկայի կոնյուկտուրայի փոփոխության հետ կապված լիզինգային ծառայությունների շուկայում ի հայտ եկան նոր սուբյեկտներ նոր գործառույթներով և տնտեսական հետաքրքրություններով։
Այսպիսով, լիզինգի համակարգը հիմնված է գործընկերության, վստահության և համատեղ շահի վրա։
- Բրոքերային լիզինգային ընկերություններ, որոնց ծառայությունները շատ բազմազան են։ Սկզբնական շրջանում նրանց հիմնական ֆունկցիան կայանում էր լիզինգատուի, գույքի մատակարարի և լիզինգառուի հանդիպման կազմակերպումը։ Այսինքն լիզինգային ֆիրման մասնակցում է լիզինգին՝ օժանդակելով լիզինգային գործարքի կնքմանը։ Սակայն հաճախ բրոքերային լիզինգային ընկերությունը դառնում է ինչպես լիզինգատուի, այնպես էլ լիզինգառուի գործակալը՝ նրա համար գտնվելով համապատասխան սարքավորումներ և պայմանագրի արդյունավետ պայմաններ։
- Արտադրող կազմակերպություններ։ Սարքավորումներ արտադրող արդյունաբերական կազմակերպությունները սկսել են ակտիվորեն զբաղվել լիզինգով հիմնականում շուկայում իրենց ապրանքը առաջխաղացնելու համար։ Լիզինգով զբաղվելու համար այս կազմակերպությունները հաճախ օգտագործում են սեփական բաշխման ցանցերը կամ ստեղծում են մասնաճյուղեր հատուկ լիզինգային գործառնություններ իրականացնելու համար։
- Առևտրային կազմակերպություն միջնորդներ (դիլերներ, գործակալներ, դիստրիբյուտորներ)։ Լիզինգային ծառայությունները հաճախ մատուցում են այնպիսի կազմակերպություններ, որոնք պաշտոնապես լիզինգային չեն համարվում և իրականացնում են այն որպես լրացուցիչ գործունեություն։ Որպես կանոն այսպիսի կազմակերպությունները լիզինգը իրականացնում են ավտոմեքենաների և սարքավորումների անմիջական վաճառքի տեսքով։
- Ներդրումային և ապահովագրական ընկերություններ, այդ թվում նաև պետական կազմակերպություններ, որոնք ունեն համապատասխան ֆինանսական միջոցներ ներդրումային գործունեությամբ զբաղվելու համար և նրանց կանոնադրությամբ չի արգելվում լիզինգով զբաղվել։ Ապահովագրական ընկերությունները տրամադրում են լիզինգի առարկայի հետ կապված ռիսկերից ապահովագրական պաշտպանություն։
- Ֆինանսավորող կազմակերպություններ։ Ներկա պայմաններում ֆինանսական ապահովումը լիզինգային ընկերությունների համար բարդանում է աճող մրցակցության և փոփոխվող պայմանների հետևանքով։ Ի հայտ են գալիս լիզինգային գործակալությունների այնպիսի ձևեր, երբ լիզինգատուն ստիպված է օգտագործել փոխառու միջոցներ սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնք հետագայում նախատեսվում է օգտագործել որպես լիզինգի առարկա։ Որպես ֆինանսական միջոցների աղբյուրներ կարող են հանդես գալ ֆինանսական միջոցները, որոնք տրամադրվում են վարկային կազմակերպությունների (բանկերի) կողմից։ Այս դեպքում լիզինգատուի և ֆինանսավորող կազմակերպության միջև ծագում են հատուկ հարաբերություններ, որոնք որոշում են շուկայում լիզինգային կազմակերպության գործունեության հաջողությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ լիզինգային ընկերությունը պետք է ձեռք բերի ոչ միայն անհրաժեշտ գույքը, այլև իրականացնի շրջանառու կապիտալի ֆինանսավորումը, երբեմն նաև ֆինանսական ակտիվներով այլ գործառնություններ։
Այսպիսով, լիզինգի համակարգը հիմնված է գործընկերության, վստահության և համատեղ շահի վրա։
Ինչպես կառավարել ռիսկերը և պահպանել բիզնեսի կայունությունը
Լիզինգային գործունեությունը, ինչպես ցանկացած ֆինանսական գործընթաց, ուղեկցվում է որոշակի ռիսկերով։ Այդ ռիսկերի արդյունավետ կառավարումը ապահովում է ոչ միայն լիզինգային ընկերության, այլև ամբողջ համակարգի կայունությունը։
Լիզինգային գործարքներում հիմնական ռիսկերը կարելի է բաժանել մի քանի խմբի՝
Այս ռիսկերի մեծ մասը նվազեցվում է գույքային ապահովագրության միջոցով, որը սովորաբար ընդգրկում է հետևյալ պաշտպանական մեխանիզմները․
ա) գույքի կորստի, տեղ չհասնելու կամ վնասելու ռիսկերը,
բ) այլ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու հետևանքով առաջացող պարտավորության ռիսկերը և քաղաքացիական պատասխանատվության ռիսկերը,
գ) ձեռնարկատիրոջ գործընկերների կողմից պարտավորությունների չկատարման կամ ձեռնարկատիրոջից չկախված հանգամանքների բերումով պարտավորությունների չկատարման ռիսկը։
Լիզինգի ոլորտում ռիսկերի կառավարումը ոչ թե պարզապես ապահովագրություն է, այլ վստահության հիմք՝ երկարաժամկետ գործընկերության համար։
Լիզինգային գործարքներում հիմնական ռիսկերը կարելի է բաժանել մի քանի խմբի՝
- Լիզինգի առարկայի ընտրության ռիսկ։ Սխալ գնահատված գույքը կարող է չարդարացնել սպասվող շահութաբերությունը։
- Մատակարարի հետ կապված ռիսկ։ Եթե մատակարարը չի կատարում պայմանագրային պարտավորությունները կամ մատակարարում է ոչ համապատասխան որակի գույք, դա կարող է ազդել գործարքի ընթացքի և արդյունքի վրա։
- Լիզինգառուի վճարունակության ռիսկ։ Պայմանագրի ընթացքում լիզինգառուն կարող է կորցնել վճարունակությունը, ինչը վտանգում է ներդրված միջոցների վերադարձը։
- Ապահովագրական և իրացվելիության ռիսկ։ Գույքի արժեքի անկում, դրա իրացման բարդություն կամ ապահովագրական գործիքների անբավարարություն։
- Պայմանագրային փաթեթի ռիսկ։ Ոչ հավասարակշռված պայմանագրային կառուցվածքը կարող է նվազեցնել գործարքի ընդհանուր կայունությունը։
Այս ռիսկերի մեծ մասը նվազեցվում է գույքային ապահովագրության միջոցով, որը սովորաբար ընդգրկում է հետևյալ պաշտպանական մեխանիզմները․
ա) գույքի կորստի, տեղ չհասնելու կամ վնասելու ռիսկերը,
բ) այլ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու հետևանքով առաջացող պարտավորության ռիսկերը և քաղաքացիական պատասխանատվության ռիսկերը,
գ) ձեռնարկատիրոջ գործընկերների կողմից պարտավորությունների չկատարման կամ ձեռնարկատիրոջից չկախված հանգամանքների բերումով պարտավորությունների չկատարման ռիսկը։
Լիզինգի ոլորտում ռիսկերի կառավարումը ոչ թե պարզապես ապահովագրություն է, այլ վստահության հիմք՝ երկարաժամկետ գործընկերության համար։
Լիզինգը ոչ միայն ֆինանսավորման տարբերակ է․ այն գործընկերային փոխհարաբերություն է, որտեղ շահում են բոլորը։ Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս ստանալ անհրաժեշտ սարքավորում, տեխնիկա կամ գույք՝ առանց կապիտալ ծախսերի ծանր բեռի։
Հայաստանի շուկան արագ զարգանում է, և ճիշտ տեղեկացված լինելը նշանակում է՝ պատրաստ լինել հնարավորություններին։
Լիզինգը գործիք է աճի, նորարարության և վստահության համար։ Իսկ եթե ուզում ես տեսնել, թե ինչպես է այն գործում իրականում՝ խոսել լիզինգային ընկերությունների, բանկերի, ապահովագրական գործընկերների հետ՝ մի տեղում, ապա 👇
Համեցե՛ք Լիզինգ Էքսպո 2026
Մերիդիան էքսպո կենտրոն, Ոսկերիչների 1
Ապրիլի 10, 11, 12 | 12:00 – 20:00
Բացահայտե՛ք լիզինգի հնարավորությունները, հանդիպե՛ք ոլորտի մասնագետներին և գտե՛ք այն լուծումը, որը կհամապատասխանի հենց ձեր բիզնեսին։
Լիզինգը կարող է լինել ձեր զարգացման հաջորդ քայլը։ Իսկ Լիզինգ Էքսպո 2026-ը՝ այն վայրն, որտեղ այդ քայլը սկսվում է՝ իրական գործընկերների և նոր հնարավորությունների շրջապատում։