Big Projects Blog

Big Projects․ ցուցահանդեսների ոլորտի նոր նշաձող Հայաստանում

Informative

Big Projects․ ցուցահանդեսային մշակույթի նոր մակարդակ Հայաստանում

Big Projects-ը Հայաստանում ցուցահանդես-տոնավաճառների կազմակերպման ոլորտի առաջատար ընկերություններից է, որը տարիների ընթացքում հաստատել է իր բարձր պրոֆեսիոնալիզմը և փորձառությունը խոշորամասշտաբ միջոցառումների ստեղծման և իրականացման գործում։

Ընկերության ամենահայտնի նախագծերն են՝ TOON EXPO-ն, LEASING EXPO-ն, MOM & KID EXPO-ն, BIG CHRISTMAS MARKET WITH COCA-COLA-ն, HOMING EXPO-ն և MANTASHYANTS GLOBAL EXPO-ն։
Այս միջոցառումները իրենց ծավալով, բովանդակությամբ և կազմակերպչական որակով ոչ միայն ձևավորում են արդյունավետ բիզնես հարթակներ՝ նոր կապերի հաստատման և գործարքների իրականացման համար, այլև դարձել են սոցիալական, տնտեսական և մշակութային նշանակության կարևոր իրադարձություններ՝ միավորելով հազարավոր մասնակիցների և այցելուների։

Գաղափարներ, որոնք դարձել են հարթակներ

TOON EXPO

TOON EXPO-ն անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսն է տարածաշրջանում, որը կազմակերպվել է Հայաստանում արդեն 5 անգամ։

2025 թվականին առաջին անգամ ներկայացավ նաև Ռուսաստանի մայրաքաղաքում՝ Մոսկվայում։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայանում են անշարժ գույքի, կառուցապատման և հարակից ոլորտների շուրջ 200 ընկերություններ, որոնք միայն ցուցահանդեսային օրերի համար ունենում են էքսկլյուզիվ առաջարկներ:

Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվում են նաև հատուկ սեմինար-հանդիպումներ, պանելային քննարկումներ՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի էքսպերտների հետ՝ շուկայի խնդիրները կամ տենդենցները վերհանելու և կանխատեսելու համար:
LEASING EXPO

LEASING EXPO-ն առաջին և միակ ցուցահանդեսն է Հայաստանում, որը նվիրված է լիզինգ ֆինանսական գործիքին։

Այն կազմակերպվում է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի հետ համատեղ՝ միավորելով բանկերին, լիզինգային կազմակերպություններին և գործարարներին։

Ցուցահանդեսի նպատակն է՝ պարզեցնել բարդ ֆինանսական գործիքները, դարձնել դրանք հասկանալի և կիրառելի բիզնես միջավայրում։

Այստեղ հաճախ կնքվում են իրական գործարքներ, իսկ այցելուները ստանում են պրակտիկ գիտելիքներ՝ պետական ծրագրերի, համաֆինանսավորման և ներդրումային հնարավորությունների մասին։
Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվում են նաև հատուկ սեմինար-հանդիպումներ, քննարկումներ՝ ոլորտի էքսպերտների հետ՝ շուկայի խնդիրները կամ տենդենցները վերհանելու և կանխատեսելու համար: Ցուցահանդեսն ունեցել է 15.000+ այցելու:
BIG CHRISTMAS MARKET WITH COCA-COLA

Big Christmas Market-ը Հայաստանում կազմակերպվող ամենամեծ ամանորյա ցուցահանդես-տոնավաճառն է, որը կազմակերպվել է 4 անգամ։ Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում է 250-ից ավել ընկերություն:

Ցուցահանդեսի շրջանակում բոլոր ընկերությունները ներկայացել են հատուկ առաջարկներով կամ զեղչերով՝ միայն ցուցահանդեսի օրերին: Այս ցուցահանդեսը նաև յուրահատուկ տոն է քաղաքի համար, քանի որ մասնակից ընկերությունները ոչ միայն ներկայացնում են իրենց արտադրանքը կամ ծառայությունները և օգնում այցելուին լուծել ամանորյա սեղանի ու նվերների հարցը, այլև կազմակերպվում են ժամանցային գոտիներ, խաղեր, ակտիվություններ, վարպետաց-դասեր, կինոդիտումներ և խաղարկություններ:

Ցուցահանդեսը չորս տարի անընդմեջ կազմակերպվել է Coca-Cola Hellenic Bottling ընկերության հետ և կոչվել է Big Christmas Market with Coca-Cola.

Արդյունքում՝ միջոցառումն ամեն տարի գրավում է 40․000+ այցելուների

Ընկերության ռազմավարական մոտեցումը

Big Projects-ի յուրաքանչյուր միջոցառման հիմքում դրված է մանրակրկիտ պլանավորում։

Աշխատանքները սկսվում են միջոցառումից դեռևս 8–10 ամիս առաջ, ընդգրկելով շուկայի վերլուծություն, մասնագիտական քննարկումներ, բովանդակային բլոկների մշակում և տեխնիկական նախագծում։

Այս խորքային և համակարգված մոտեցումն ապահովում է ոչ միայն բարձր կազմակերպչական մակարդակ և մեծ այցելություն, այլև իրական բիզնես արդյունքներ՝ կնքված գործարքների, ձևավորված գործընկերությունների և ոլորտային զարգացման տեսքով։

Իր առաջադեմ տեսլականի շնորհիվ՝ Big Projects-ը շարունակում է նոր չափանիշներ սահմանել Հայաստանի միջոցառումների ոլորտում՝ խթանելով բիզնեսի զարգացումը, ամրապնդելով միջազգային համագործակցությունը և բարձրացնելով ցուցահանդեսների մշակութային արժեքը։

Բայց սա դեռ սկիզբն է…

2026 թվականին Big Projects-ը հանդես է գալու նոր նախագծերով, որոնք կրկին փոխելու են ցուցահանդեսների ձևաչափի մասին պատկերացումները։