Big Projects-ը հանդիսանում է Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպման ոլորտում՝ մասնագիտանալով լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման մեջ։ Ընկերության առավել հայտնի նախագծերից են TOON EXPO-ն, Leasing Expo-ն, Big Christmas Market-ը, Homing Expo-ն, Mantashyants Global Expo-ն։ |
Ընկերության ցուցահանդեսներն առանձնանում են իրենց կազմակերպչական որակով և ծավալներով: Big Projects-ի նպատակն է միջոցառումների կազմակերպման ոլորտում լինել որակի և ոճի թելադրող, կազմակերպել արդյունավետ և նպատակային ցուցահանդեսներ և փոխել ցուցահանդեսների նկատմամբ եղած բացասական ընկալումները՝ հիմնվելով միջազգային փորձի վրա: |