Leasing EXPO-ն տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայատանում, որը կազմակերպվել է արդեն 3 անգամ՝ 2023, 2024 և 2025 թվականներին: Ցուցահանդեսի հիմնական նպատակը լիզինգ ֆինանսական գործիքի մասին լուսավորչական աշխատանքն է և ավելի հասկանալի և կիրառելի դարձնելն է բիզնեսի համար: Ցուցահանդեսի շրջանակում ներկայանում են ամենատարբեր ոլորտների համար տեխնիկա կամ սարքավորումներ ներկայացնող ընկերությունները, ֆինանսաբանկային կառույցները և լիզինգային գործընթացի մասնակից ոլորտներից ընկերություններ, որոնք միայն ցուցահանդեսային օրերի համար ունենում են էքսկլյուզիվ առաջարկներ: Ցուցահանդեսի հենց բուն օրերին կնքվում են բազմաթիվ խոշոր պայմանագրեր լիզինգատուների, լիզինգառուների և մատակարարների միջև: Այս ցուցահանդեսը նաև յուրատեսակ կամուրջ է պետական տարբեր ծրագրերի և գործարարների, տնտեսվարողների միջև, քանի որ ունի նաև առաքելություն գործարարների համար լուսաբանել պետության կողմից առաջարկվող համաֆինանսավորան ծրագրերը և առաջարկները: Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվում են նաև հատուկ սեմինար-հանդիպումներ, քննարկումներ՝ ոլորտի էքսպերտների հետ՝ շուկայի խնդիրները կամ տենդենցները վերհանելու և կանխատեսելու համար: Leasing EXPO-ն կազմակերպպվում է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի հետ համատեղ:
ԱՐԴԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԸ
Leasing EXPO-ն տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայաստանում
Leasing Expo 2025/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում
Մերիդիան էքսպո կենտրոն
Ապրիլ 18-20
Leasing Expo 2024/Բոլոր սարքավորումները մեկ հարթակում